Այս էջը հաստատված է
անհրաժեշտ է խոտ, ծղոտ փռել կամ թեփ շաղ տալ այնպես, որ ձեռքով սեղմելիս հատակը չշոշափվի, իսկ տնակի մուտքը պետք է ծածկել հաստ գործվածքով։ Անշարժ կապի դեպքում հողի մեջ պետք է խփել օղակով, կեռիկով կամ հեղույսով սյուն որի բարձրությունը հողից պետ է լինի 8-10 սմ, որպեսզի շղթան սյան շուրջը չփաթաթվի, իսկ շղթայի երկարությունը՝ 1,5-2 մ։ Շարժական կապի դեպքում մետաղալար կամ մետաղաճոպան պետք է անցկացնել շարժական օղակով, որին էլ ամրացվում է շան շղթան։
Մետաղալարի միջին մասը գետնից 1,5 մ բարձր պետք է մնա։ Տնակն անհրաժեշտ է տեղադրել լարի կենտրոնում կամ մի ծայրում։ Ցանկալի է Շ․ պահել տնակով շնանոցում, որի մակերեսը լինի 300x300 սմ (որքան մեծ՝ այնքան լավ)։ Պարսպի բարձրությունը պետք է