Այս էջը սրբագրված է
    1. Զ ##

— Նա ոչ ոքին չի հայտնի, և խստությամբ պատվիրել է այն աղախնին, որ լուռ մնա։

— Դու ո՞րտեղից գիտես։

— Ես գիտեմ․․․ այն աղախինը իմ բարեկամս է․․․ Նա ասաց, թե տիկինը այն աստիճան ատում է Թամարին, որ գուցե շատ ուրախ կլինի, եթե նա խայտառակվելու համար կպսակվի մի հովվի հետ։

— Էլ ինչո՞ւ է արգելում նրան այստեղ գալ, — հարցրեց Դավիթը, փոքր-ինչ հանգստանալով։

— Ո՞վ է իմանում, ինչ սատանայական մտքեր ունի, — պատասխանեց Գեվոն ծիծաղելով։

— Ես նրա սատանայական մտքերը կոչնչացնեմ․․․ — խոսեց պատանին խորհրդավոր ձայնով․ — ես երբեք չեմ թողնի, որ Թամարը խայտառակ լինի․․․

    1. Է ##
Է

Անցավ աշունը, անցավ ձմեռը, անցավ ամբողջ ութ ամիսներ, երբ Դավթի տեսությունները Թամարի հետ ընդհատված էին։ Այդ ութը երկար ու ծանր ամիսների ընթացքում պատանին ընդամենը մի երկու, երեք անգամ միայն առիթ էր ունեցել տեսնել նրան, այն ևս հեռվից այն ևս ծածուկ։

Զատկից հետո Կանաչ կիրակի օրն էր։ Այսօր Կուր գետի ափի մոտ պիտի կատարվեր մի հանդիսավոր կրոնական տոնախմբություն։ Մեծ պարոնը իշխանական գերդաստանի հետ, նրա դրանիկներն իրանց ընտանիքների հետ, մի քանի նշանավոր ազնվականներ, բոլորը միասին հավաքված, պիտի մի ավերակ մատուռ ուխտ գնային և այնտեղ, բացի օդի տակ, պիտի «մի լավ քեվ անեին»։ Մցխեթի բնակիչներից շատերը, վաղօրոք գիտենալով այդ, խմբվել էին գետի եզերքում, ծածկել էին բլուրները, որ հեռվից թամաշա անեն։ Այդ առավոտ մեծ պարոնի հովիվներն էլ իրանց հոտը քշեցին դեպի այն կողմի լեռները, որպեսզի առիթ ունենան իրանք ևս տեսնելու, թե ինչպես են ուրախանում մեծ մարդիկը։

Այն առավոտ ինքը եղանակը հարմարվում էր երկրի իշխանի ուրախ տրամադրությանը։ Հայելու պես պայծառ, ֆիրուզայի պես կապույտ երկնքի վրա ամպի մի կտոր անգամ չէր երևում, միայն հեռավոր սարերի կատարները դեռ պատած էին սպիտակ, փոշենման