Այս էջը սրբագրված չէ
— Կգա՞ս ինձ մոտ, կգա՞ս․․․ չուշանաս, սիրելիս․․․
— Չեմ ուշանա, իմ հրեշտակ․․․
Նույն ավուր երեկոյան պահուն Դավիթ բեկը թողեց Վրաստանի հին մայրաքաղաք Մցխեթը, և դուրս գալով վրաց Շահնավազ իշխանի ծառայությունից, իր քառասուն քաջերի հետ ուղևորվեցավ դեպի Սյունյանց աշխարհը։