Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/372

Այս էջը սրբագրված է

Julias [Yali Osipovich], (1873-1923)։ Մենշեւիկ սոցիալ–դեմոկրատներու Ֆրակցիայի առաջնորդ։ Հեղինակը՝ «Պլորետարական կռիւը Ռուսաստանուամ» խորադիրով դիրքին։ Աքսորական (1920)։ Խորհրդային վարչակարգի ընդդիմադիրներէն։

115 — ՄԴԻԻԱՆԻ, Պ. Գ. (1887-1937)։ Կուսակցական անունով՝ Բուդու: Համայնավար (1903) եւ պետական պաշտօնեայ։ Քարոզիչ Քութայիսի, Պաթումի, Թիֆլիսի Բագուի եւ Անդրկովկասեան այլ քաղաքներու մէջ։ Թուրքիոյ մօտ ռուսական Խորհրդային Ընկերվարական Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչ (1921)։ ժընեւի խորհրդսաժոդովի խորհրդային պատուիրակութեան անդամ (1922)։ Կուսակցութենէն կարտաքսուի Թրոցքիական Ընդդիմութեան համախոհութիւն ցուցաբերելու հետեւանքով (1928)։ Կը վերընդունուի (1931)։ Կրկին կարտաքսուի (1930)։ Վրաստանի Գերագոյն Ատեանը մահւան դատապարտեց զինք (9 Յուլիս 1937)։ Կը գնդակահարուի (10 Յուլիս 1937)։

116 – ՄԵԼԻՔ–ՂԱՐԱԳԷՕԶԵԱՆ. ԳԷՈՐԳ։ Թիֆլիսի նախկին քաղաքային գործիչ։ Հ.