Այս էջը հաստատված է
1902



ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ

1862 թվի գարնանը մի օր «Կռունկի» խմբագիր Մ. Աղաբեգյանի մոտ մտավ իր գրաշարներից մինը— մի 20–22 տարեկան գեղեցկադեմ բարձրահասակ տղա, «Մեղու Հայաստանի» լրագրի № 17 ձեռքին։ Այդ №-ում նա տպել էր իր ոտանավորը, ուզում էր խմբագրի կարծիքն իմանալ։

Խմբագիրն առավ թերթը։


Հարկավոր է օգնել չքավորներին

Անուշիկ գարնան զվարթ օրերում գրավում են պատանու սիրտը ծաղկազարդ վայրեր, միտն են ընկնում էնտեղի եղբայրքը և գնում է…

Բարձրանում է մի բարձր բլուր, նայում է չորս կողմը– ծաղկած դաշտեր, շենք, շինության, առուք, վտակք– ցնծությամբ լցված իջնում է ստորոտ։


«Էսքան բարության վայելողների
Տեսությանն է միայն փափագում»։


Եվ ահա հայտնվում է մի ծերունի, գավազանը ձեռքին, գլխակոր, շորերը մաշված, պատանին դիմում է սրան.

«Հայրի՛կ… ասա ինձ խնդրեմ,
Ինչպես եք այստեղ դուք կառավարվում,