Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/472

Այս էջը սրբագրված չէ

ժարան, մշակութ. հանձնախմբեր («Կամար», գործում է 1992-ից), տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ: 1987-ից եկեղեցու վարչությունը հրատարակում է «Նոր սերունդ» պարբերաթերթը: Առաջնորդարանի ենթակայությամբ են գործում նաև Վանկուվերում՝ Ս. Վարդան (կառուցվել է 1964-ին), Համիլտոնում՝ Ս. Աստվածածին (1976), Օտտավայում՝ Ս. Մեսրոպ (1979), Միսիսոկայում՝ Ս. Վարդան (1990), Լավալի Ս. Խաչ (1993), Վինձորի Ս. Հարություն (1995) եկեղեցիները: Վանկուվերի, Սենտ Կաթրինզի, Համիլտոնի, Լավալի եկեղեցիներն ունեն մշտական հովիվներ: Մ յուս եկեղեցիները, թեև օժտված են ծխական մարմիններով, սակայն ունեն միայն այցելու հովիվ: Վերջին շրջանում կազմվել են Նովա Սկոչիայի, Վիննիպեգի, Քինգստոնի, Էդմոնտոնի և Կալգարիի ծխական վիճակները: Այդ քաղաքներում բնակվող սակավաթիվ հայ ընտանիքների հոգևոր կարիքները հոգում են այցելու հովիվները: Կ. թ. ներկայացնում է Հայ եկեղեցին Եկեղեցիների կանադական խորհրդում (խորհրդի փոխնախագահ՝ Հովնան արք. Տերտերյան): Կ. թ-ի առաջնորդն է Հովնան արք. Տերտերյանը (1990-ից): Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.5, 1-ին պատկերը: ԿԱՆՈՆ [< հուն. κανωvν – եղեգի ցողուն, ուղիղ փայտ, ցուցակ, կարգ, օրենք (հատկապես՝ եկեղեցական օրենք)], 1. լայն առումով՝ այն ամենը, ինչ մեկընդմիշտ հաստատված է, դարձել է ավանդական, ստացել օրենքի ուժ, եկեղեցու համար՝ կանոնական: Վաղքրիստ. լեզվում նշանակել է վարքի բոլոր այն նորմերը, որոնց պետք է հետևեն քրիստոնյաները (Բ Կորնթ. 10.13, Գաղատ. 6.16, Փիլիպ. 3.16): Հովհաննես Գ Օձնեցին Կ. բառը բացատրել է իբրև «լուսաշաւիղ ճանապարհ առ Աստուած՝ հնազանդութիւն ընդհանուր հաւատացելոց Քրիստոսի» («Կանոնագիրք Հայոց», հ. 1, 1964, էջ 535), իսկ Գրիգոր Տաթևացին՝ իբրև «ուղղութիւն և կարգ և օրենք»: 2. Աստվածաշնչի՝ եկեղեցու կողմից ընդունված և վավերացված գրքերի ամբողջությունը (ցանկը), որը կոչվում է «Կանոն Սուրբ Գրոց»: Հայ եկեղեցին իր կողմից հարազատ և ընդունելի համարված Հին և Նոր կտակարան-

ների գրքերից կազմել ԿԱՆՈՆ է Աստվածաշնչի Կ., որ է կանոնական գրքերի ցուցակը, մերժելով՝ որպես անհարազատ, անկանոն կամ պարականոն գրքերը: 3. Այն որոշումները, որոնք առաքյալները (առաքելական Կ-ներ), եկեղեցական ժողովները և եկեղեցու հայրերը սահմանել են իբրև հավատի ուղիղ դավանանք (հավատի Կ.), և որոնք վերաբերում են նաև եկեղեցու կազմակերպմանը, ծիսակատարությանը և աստվածապաշտությանը: Եկեղեց. Կ-ները լինում են հավաքական և անհատական: Առաջինները վերաբերում են բոլոր հավատացյալներին և ճշտում են դավանանքը, պաշտամունքներն ու ծեսերը, քրիստոնեաբար ապրելու բոլոր նորմերը, որոնց պետք է հետևի և հավատա ամբողջ եկեղեցին: Անհատ. Կ-ները վերաբերում են առանձին խմբերի, օր., հոգևորականներին, վանականներին, որոնց համար սահմանվում են առանձին Կ-ներ: Եկեղեցուն վերաբերող ամեն ինչ հիմնված է կանոնական տվյալների վրա: Քրիստ. եկեղեցին, սկսած առաքելական շրջանից, իր առօրյա կյանքը կանոնավորում և խնդիրները լուծում է համաձայն Ս. Գրքի սկզբունքների և ժողովական որոշումների: Տեղական և տիեզերական ժողովների սահմանած Կ-ներն ընդունել է նաև Հայ եկեղեցին: Վերջինս գումարել է նաև իր ազգ-եկեղեց. ժողովները, որոնց սահմանած Կ-ները նույնպես կազմում են հայոց եկեղեցական իրավունքը: Կ-ներից կազմվել են ժողովածուներ՝ կանոնագրքեր: Հայոց համար այդպիսին է «Կանոնագիրք Հայոցը», որն առաջին անգամ խմբագրել և կազմել է Հովհաննես Գ Օձնեցին: 4. Սաղմոսների ութ բաժանումներից յուրաքանչյուրը: 5. Սահմանված շարականներ՝ որևէ տոնի համար: ԿԱՆՈՆ (< հուն. κανωvν - եղեգի ցողուն, օրենք, կարգ), Հայ եկեղեցու պաշտոներգության մեջ կիրառվել է մի քանի իմաստներով: Հոգևոր երաժշտության մեջ որոշակի հաջորդականությամբ դասավորված երգասացությունների շարքերը կամ կարգերը Սաղմոսարանում, Շարակնոցում, Գանձարանում և Մ աշտոցում: 1. Հայկ. Սաղմոսարանը բաժանված է 8 Կ-ի, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է եկեղեց. երգեցողության մեջ բյու-

471