Ղրիմի մ ան ր ան կ ա ր չ ո ւ թյ ան դ պ ր ո ց: Ղրիմի գրիչների, մանրանկարիչների, հատկապես բարձրաստիճան հոգևորականների (գաղթել էին հիմնականում Բարձր Հայքից և Կիլիկիայից) մի քանի սերունդ պահպանել էր կապերը հայրենիքի հետ, և իբրև օրինակելի նմուշներ Ղրիմի մանրանկարիչներն ունեցել են կիլիկյան ձեռագր. օրինակներ, որոնք հետագայում ղրիմահայերի մեծ մասի հետ տեղափոխվել են Նոր Նախիջևան (մեզ հասած ձեռագրերն այժմ գտնվում են Մատենադարանում): Ղրիմի գրչության և Մ-յան առավել նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ աշխատել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, Նատերի որդիներ Ավետիսը և Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը: XIV–XV դդ. Ղրիմի Մ-յան դպրոցի լավագույն ձեռագրերից են 1356-ին Սուրխաթում Առաքելի պատկերազարդած Ճաշոցը (Մատենադարան, ձեռ. դ 7408), 1401-ին Կաֆայում Հովհաննեսի պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» (Մատենադարան, ձեռ. դ 3863): Սուրխաթի, Կաֆայի, Ղարասուբազարի գրչության կենտրոնները լայնորեն շփվել են իտալացիների և հույների հետ, ուստի հայ մանրանկարիչների գործերում ակներև է ոչ միայն կիլիկյան և Մեծ Հայքի դպրոցների, այլև բյուզ. «պալեոլոգյան» շրջանի (XIII–XIV դդ.) արվեստի ազդեցությունը: Հոգևորականության շրջանում ճգնավոր. կենցաղի, սրբերի և անապատականների նկատմամբ մեծ հետաքրքրությունը Ղրիմի Մ-յան մեջ արտահայտվել է նրանց վարքերը բովանդակող մատյանների պատկերազարդումով («Հարանց վարք», 1430, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 285, ծաղկող՝ Թադեոս Ավրամենց): XVII դ. Ղրիմի հայ մանրանկարիչներից են Խասպեկը (1666-ի Ավետարան, Կաֆա, Մատենադարան, ձեռ. դ 6606), Նիկողայոս Ծաղկարարը (1684-ի Ավետարան, Կաֆա, Մատենադարան, ձեռ. դ 6341) և ուրիշներ: Ն ո ր Ջ ո ւ ղ այ ի մ ա ն ր ա ն կ ա ր չ ո ւ թյ ա ն դ պ ր ո ց ի մեծագույն ներկայացուցիչը Հակոբ Ջուղայեցին է, որը շարունակել է Վասպուրականի Մ-յան դպրոցի ավանդույթները՝ ձեռք բերելով նոր որակ: Հակոբ Ջուղայեցին հայկ. Մ-յան վերջին մեծ նկարիչն է: XVII–XVIII դդ. հայ գրքի տպագր. մշակույթի զարգացման հետ Մ. աստիճանաբար իր տե-
ղը զիջել է գրքի պատՄԱՆՐՈՒՍՈՒՄ կերազարդման տպագր. արվեստին: Պատկերազարդումը տես ներդիր XI-ում, 11.3, 1–3-րդ, 11.4, 1–4-րդ և 11.5, 1–4-րդ պատկերները: Գրկ. Ճ ա ն ա շ յ ա ն Մ., Հայկական մանրանկարչություն, հ. 1, Վնտ., 1966: Ա զ ա ր յ ա ն Լ., Կիլիկյան մանրանկարչությունը XII–XIII դդ., Ե., 1964: Հայկական մանրանկարչություն (ներածությունը և նկարների բացատրությունները Լ. Ա. Դուռնովոյի), Ե., 1967: Ա վ ե տ ի ս յ ա ն Ա., Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե., 1971: Ա բ ր ա հ ա մյ ա ն Ա., Հայոց գիր և գրչություն, Ե., 1973: Տ ե ր - Ն ե ր ս ե ս յ ա ն Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975: Հ ա կ ո բ յ ա ն Հ., Վասպուրականի մանրանկարչությունը, գիրք 1,2, Ե., 1976, 1982: Ն ո ւ յ ն ի, Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը XIII–XIV դդ., Ե., 1989: Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 1, 2, Ե., 1983, 1987: Ղ ա զ ա րյ ա ն Վ., Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դ. վերջ – XIV դ. սկիզբ), Ե., 1984: Խորանների մեկնություններ (աշխատասիր. Վ. Ղազարյանի), Ե., 1995: Ք ո թ ա ն ջ յ ա ն Ն., «Էջմիածնի Ավետարանը», Ե., 2000: Ժ Ր Ո Վ տ ÿ վ Հ., ԸՐՎÿվրՍՈÿ ՎՌվՌՈՑþՐՈ Ռ ՍվՌՋվՈÿ ՌրՍցրրՑՉՈ. ԿփպՐՍՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ՌրՍցրրՑՉՈ ԸՐՎպվՌՌ, Ծ.-խ., 1939; Ժ ց Ր վ Տ Չ Տ խ.Ը., ԿփպՐՍՌ ՌջՏոՐՈջՌՑպսՖվՏչՏ ՌրՍցրրՑՉՈ րՐպՊվպՉպՍՏՉՏռ ԸՐՎպվՌՌ, Ծ., 1978; Լ ջ Վ Ո ռ ս Տ Չ Ո Ձ.Ը., ԸՐՎÿվրՍՈÿ ՎՌվՌՈՑþՐՈ XI ՉպՍՈ, Ծ., 1979; Խ Տ Ր ւ Վ Ո ջ ÿ վ ն.Ծ., ԸՐՎÿվրՍՈÿ ՎՌվՌՈՑþՐՈ ԽՐօՎՈ (XIV–XVII ՉՉ.), ժ., 1979; ԾՈՑպվՈՊՈՐՈվ, Ց. 1, ԸՐՎÿվրՍՈÿ ՐցՍՏտՌրվՈÿ ՍվՌչՈ VI–XIV ՉպՍՏՉ (րՏրՑՈՉՌՑպսՌ ԽՈջՈՐÿվ Թ., ԾՈվցՍÿվ հ.), Ծ., 1991; Ժ Ր Ո Վ տ ÿ վ Լ.Հ., ՁՏՐՏր ՀՏրսՌվ, ժ., 2000; D e r N e r s e s s i a n S., L’art armռnien, P., 1977; Ն ո ւ յ ն ի, Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century, v. 1–2, W., 1993; M a t t e w s Th. F. and S a n d j i a n A., Armenian Gospel Iconography. The Tradition of the Glajor Gospel, W., 1990; Treasures in Heaven, Armenian Illuminated Manuscripts, ed. by Th. F. Mathews and R. S. Wieck, N. Y., Baltimore, 1994. Վիգեն Ղազարյան
ՄԱՆՐՈՒՍՈՒՄ, մ ա ն ր ո ւ ս մ ո ւ ն ք, հայ միջնադարյան երգչածիսական մատյան, խազգիրք: Մ. ժողովածուները մեծ տարածում են ստացել հատկապես XII դարից, Կիլիկյան Հայաստանում, Ներսես Շնորհալու անմիջական նախաձեռնությամբ: Դրանք, իբրև առավել բարդ, զարդոլորուն ոճի հոգևոր երգերին վերաբերող ձեռնարկներ, սերտորեն առնչվել են եկեղեցական երգեցողության և խազագիտության գործնական ուսուցման հետ: Կոմիտասը ժողովածուի անվանումը բացատրել է իբրև «ուսումն եկեղեցական երգերի, եղանակների և խազերի մասին»: Ներսես Շնորհալին իր
683