ուղեկցող ուսուցում, որի գլխ․ թեման հնազանդությունն է։ Խոստանում է մեծ օրհնություններ հնազանդվողներին և անեծքներ անհնազանդներին։ Գիրքն ավարտվում է Մովսեսի մահով։
Պատմական գրքեր։ Սրբազան հեղինակների նպատակը ոչ միայն դեպքերի ճշգրիտ նկարագրությունն է, այլև պատմության փիլիսոփայության բացահայտումը, այն է՝ Աստված միջամտում է մարդկանց պատմությանը և ըստ արժանվույն փրկում կամ պատուհասում։
Հեսու
Գիրքը Մովսեսին փոխարինած Հեսու Նավեի առաջնորդությամբ Ավետյաց երկիրը գրավելու և Իսրայելի 12 ցեղերի միջև բաժանելու մասին է։ Սա Աբրահամին տրված Աստծո խոստման կատարումն է․ ժողովուրդը նորոգում է իր ուխտը նրա հետ։ Իսրայելացիների բնակեցումն Ավետյաց երկրում Քրիստոսի շնորհի նախօրինակն է։
Դատավորներ
Գիրքն ընդգրկում է Քանանի երկրում իսրայելացիների հաստատումից մինչև նրանց առաջին թագավորության հիմնադրման ժամանակաշրջանը (Ք․ծ․ա․ 1200–1040) և վերաբերում է այդ ընթացքում Իսրայելում կառավարող և օրինականություն հաստատող դատավորների գործունեությանը։ Դատավորներ գրքի աստվածաբան․ իմաստը կարելի է ամփոփել Եսայի մարգարեի խոսքերով․ «Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները, իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ․․․» (Եսայի 1․19–20)։ Այս և հաջորդ երեք գրքի հեղինակը Սամուել մարգարեն է։
Հռութ
Գիրքը սրտառուչ պատմություն է դատավորների կառավարման շրջանում մի օտարերկրացի բարեպաշտ կնոջ մասին, որն Աստծո հովանու ներքո ապաստան է գտնում Իսրայելում։ Գիրքը շնորհը տարածում է հեթանոս ազգերի վրա, քանզի այդ հեթանոսուհուց է սերում Դավիթ թագավորը։ Այդ իսկ պատճառով Հռութն իր տեղն ունեցավ Հիսուսի ազգաբանության մեջ։
Ա - Բ Թագավորություններ
Գրքերը նախ և առաջ վարդապետություն են թագավորական իշխանության մասին։ Աստված ընդառաջեց ժողովրդի նախաձեռնությանը և Իսրայելում թագավոր կարգեց։ Սակայն Սավուղը մերժվեց, իսկ գահին նստեց աստվածահաճո Դավիթը։ Նաթանը Քրիստոսի ծննդից 1000 տարի առաջ մարգարեանում է այս թագավորական տան հավիտենականության մասին, որն իրականացավ Դավթից մարմնով սերված և որպես «հրեաների թագավոր» խաչված Քրիստոսով։
Գ - Դ Թագավորություններ
Պատմվում է Դավթի որդի Սողոմոնի, նրա իմաստության, փառքի, Երուսաղեմի տաճարի, ինչպես նաև երկպառակության հետևանքով Իսրայելի (Սամարիա), Հուդայի (Երուսաղեմ) թագավորությունների առաջացման ու թագավորների վարքի մասին։ Իբրև անհրաժեշտություն ընդգծվում է թագավորի ու ժողովրդի՝ Աստծուն հավատարիմ լինելու միտքը, որպեսզի երկիրը բարգավաճի, իսկ ժողովուրդն ազատվի դժբախտություններից։ Անհնազանդության և մեղքերի պատճառով է, որ ի վերջո Իսրայելի թագավորությունը կործանվեց Ք․ծ․ա․ 722-ին՝ Ասորեստանի Սալմանասար, իսկ Հուդայի թագավորությունը և Երուսաղեմի տաճարը՝ Ք․ծ․ա․ 578-ին Բաբելոնի Նաբուքոդոնոսոր թագավորների ձեռքով։
Ա - Բ Մնացորդաց
Այս գրքերը կրկնում և աստվածաբան․ ու պատմ․ տեսանկյունից լրացնում են 4 Թագավորությունների տեղեկությունները «մեկուսի մնացած» (այստեղից էլ՝ անվանումը) տվյալներով։ Համառոտ շարադրված է Աստծո ժողովրդի պատմությունը՝ նրա ծագումից մինչև բաբելոնյան գերություն։ Գրքերը, անցյալի իրենց մտահայմամբ, նախատեսված էին Երուսաղեմ վերադարձողների հույսն ու հավատը զորացնելու, ինչպես նաև Աստծո օրենքին ու պաշտամունքին հավատարմության խրատ տալու։ Ըստ եկեղեցու վարդապետների և հրեական ավանդության՝ հեղինակը Եզրաս քահանան է։
Ա Եզրաս
Այս գիրքը հիմնականում կրկնում է Բ Մնացորդաց, Բ Եզրասի և Նեեմիի գրքերի պատումները (աննշան փոփոխություններով)՝ հավելելով մի ինքնատիպ հատված՝ Պարսից Դարեհ թագավորի երեք սենեկապանների միջև ծագած վեճը։
Բ Եզրաս
Գիրքը Ա և Բ Մնացորդաց գրքերի շարունակությունն է։ Այս և հաջորդ գրքի հեղինակը նույնպես Եզրաս քահանան է, որը Ք․ծ․ա․ մոտ 400-ին նկարագրում է Պարսից արքա Կյուրոսի թույլտվությամբ աքսորյալների առաջին