Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/118

Այս էջը սրբագրված է



Ավանի

գրառյալ Աստվածաշունչը՝ Սուրբ Գիրքը, այլև բանավոր հաղորդված Ա-ները։ Դա վերաբերում է և՛ հինկտակարանային, և՛ նորկտակարանային պատումներին։ Քրիստ․ շրջանի Ա․ տրված է ոչ միայն գրավոր, այլև բանավոր ուսուցմամբ, և, ինչպես հայտնում է Հովհաննես առաքյալը՝ «… ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք, եթե մեկը մեկ առ մեկ գրած լիներ, կարծում եմ, թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե դրանք գրված լինեին » (Հովհ․ 21․25)։ Հետևաբար, Նոր կտակարանում գրառվածից բացի, առաքյալները նաև բանավոր ուսուցումներ են տվել, որոնք սրբությամբ պահպանել է եկեղեցին և ավանդել սերնդեսերունդ։ Դա եկեղեցու սրբազան Ա․ է։ Իրենեոս Լուգդոնացու (մահ․ 202) համար Ա-յան կենդանի կրողները (եպիսկոպոս, երեց) շատ ավելի մեծ արժեք ունեն, քան նույնիսկ Նոր կտակարանի բնագրերը։ Որոշ Ա-ներ՝ առաքելական, վարդապետ , ծիսական, վարքագր․ ևն, համաքրիստոնեական են, այսինքն՝ ընդունված բոլոր եկեղեցիների կողմից․ որոշ Ա-ներ էլ ունեն տեղային բնույթ՝ այսինքն՝ ընդունված են մի որևէ եկեղեցու կողմից։ Օր․, Հայ եկեղեցին է միայն, որ ունի Վարագա Սուրբ Խաչի Ա․ և տոնը, իսկ «Լույսի »արարողությունը կատարվում է միայն Երուսաղեմի Ս․ Հարություն տաճարում ևն։ Առհասարակ. եկեղեց․ Ա․ իր մեջ ընդգրկում է նաև շատ տեղային սովորույթներ, Ա-ներ, մանրամասնություններ , որոնք , չխաթարելով հավաքական հավատի էությունը, նոր կողմերով հարստացնում են սրբազան Ա․։

      Վերջապես, սրբազան Ա․ է այն ամենը, ինչ Ընդհանրական եկեղեցուն է հանձնված՝ կիրարկելու և սերունդներին փոխանցելու համար։ Դրանք են ոչ միայն Սուրբ Գիրքը, բանավոր ու գրավոր Ա-ները, այլև՝ տիեզեր․, տեղական և ազգ-եկեղեց․ ժողովները, համաքրիստ․ և Հայ եկեղեցու հայրապետների սահմանած կանոններն ու կարգերը, Ընդհանրական և Հայ եկեղեցու վարդապետների ուսուցումները, ողջ հայրաբան․ գրականությունը։
       Ընդհանրական եկեղեցու տեսակետից՝ Աստվածաշունչն ու եկեղեց․ սրբազան Ա․ կազմում են մեկ ամբողջություն՝ լրացնելով միմյանց․ 

հավասարապատիվ և հավասարարժեք են գրավոր ու բանավոր Ա-ները։ Նրանք միևնույն սրբազան Ա-յան երկու տեսակներն են։ ԱՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ , հակաթոռ կաթողիկոսություն։ Գործել է 591–602-ին, Երևանի այժմյան հյուսիս-արևելյան մասում։ Ստեղծվել է Բյուզանդիայի Մորիկ կայսրի կարգադրությամբ՝ ի հակակշիռ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Դվինի Հայոց հայրապետական աթոռի։ Ըստ VII դ․ պատմիչ Սեբեոսի, կաթողիկոսարանը կառուցել է Հայաստանի բյուզ․ մասի հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարանցին 591-ին, Այրարատ նահանգի Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքում։

       Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (ավելի ուշ անվանվել է Ս․ Հովհաննես եկեղեցի) արտաքուստ ուղղանկյուն է, ներսից՝ խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով, որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով։ Կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով, ունի զուսպ հարդարանք․ առանձնանում է արմ․՝ ճակտոնազարդ, կամարակապ, տպավորիչ շքամուտքը։ Ավանի Կաթողիկեն հռիփսիմեատիպ եկեղեցիների վաղագույն թվագրված նմուշն է և քրիստ․ ճարտ․ մեջ առաջին հնգագմբեթ եկեղեցիներից։ Կաթողիկեին հս-ից կից է կաթողիկոս․ պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հս․ խորանում բացված մուտքով։ 602-ին Պարսից Խոսրով II Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել Ա․ կ․, որից հետո այն դարձել է վանք։
        607-ին Հայոց կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու հրավիրած եկեղեց․ ժողովին մասնակցել է Ավանի վանքի երեց Հունանեսը։ Ավանի Կաթողիկեի հվ.  կողմում է թաղվել 611-ին վախճանված Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը։ 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից Ավանի կաթողիկոսարանի համալիրն ավերվել է։ 1940-ին պեղվել է կաթողիկոսարանի տարածքը, նորոգվել են արմ․ և մասնակիորեն՝ հս․ ու արլ․ ճակատները։ 1968-ին բարեկարգվել է տարածքը։ 1978-ին պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հվ․ ճակատը։
       Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․4, 3-րդ պատկերը։
       Գրկ․ Սեբեոս, Պատմութիւն, Ե․, 1979։ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1, Ե․, 1942։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․1, ԿՊ, 1912։ Ղաֆադարյան Կ․, Երևան․ միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Ե. ,1975։ Մարության Տ., Ավանի