Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/27

Այս էջը սրբագրված է

 միայն իշխող եկեղեցու, այլև, հաճախ, պետ․ ու սոցիալական տվյալ կարգի նկատմամբ, ինչպես հնագույն քրիստոնյաները, որոնք դեմ էին Հուդայում և առհասարակ Հռոմ․ կայսրությունում գործող օրենքներին։ Քրիստոնյա տերություններն օրինաստեղծության մեջ և սոցիալական կառույցներում մասամբ կենսագործել են քրիստ․ դավան․ գաղափարները՝ հաճախ ստեղծելով հարմարավետ փոխհամաձայնություն իրենց քաղ․ նպատակների և քրիստոնեության միջև․ բարոյական պարտավորությունները յուրովի ըմբռնող Ա-ները դա համարում են կեղծքրիստոնեական, ինչպես քրիստ․ նախն․ համայնքները, որոնք ընդդիմադիր էին ոչքրիստոնեական տերությունների վարքագծին։ Չափավորական Ա-ները սահմանափակվում են նրանով, որ խուսափում են հաս․ այնպիսի պարտավորություններից, որոնք չեն համընկնում իրենց սոցիալ-բարոյական գաղափարների հետ։ Առավել եռանդուններն ուղղակիորեն ձգտում են սոցիալական բարեփոխումներ կատարել ըստ այդ գաղափարների։

Հնագույն եկեղեցու Ա-ներից նշելի են․

1․ Ա-ներ, որոնք հետ են մնացել քրիստոնեության մեջ կատարված կրոն․ էվոլյուցիայից․ այդպիսիք են Հովհաննես Մկրտչի հետևորդները․ սրանց թվին են հաճախ դասվում նաև գնոստիկյան-հովհաննեսականները և այլ՝ մի քանի հնագույն կրոն․ ուղղություններ։

2․ Հուդայական քրիստ․ Ա-ները՝ նախն․ շրջանում․ նազարեթյաններ (I–VI դդ․), էբիոնիտներ, էբիոնիտ-գնոստիկյաններ (II դ․ վերջից)։

3․ Գնոստիկյան Ա-ներ ընդհանուր անվամբ հայտնի հեթանոս․ մեծաթիվ Ա-ները (I–III դդ․)։ Սրանցից քրիստ․ ընդհանուր դավանանքին համեմատաբար մերձ են մարկիոնականները (I–VII դդ․), համեմատաբար հեռու՝ մանիքեականները (տես Մանիքեություն), որոնցից հետագայում սերել են մի շարք քրիստ․ Ա-ներ, օր․, պավլիկյանները։ 4․ Այսպես կոչված՝ նախաձեռնող Ա-ները, որոնցից նշանավոր են մոնտանականները (II–III դդ․, գոյատևել են մինչև VIII դ․)։

5․ Հնագույն եկեղեցուց ծագած Ա-ներ (III–IV դդ․), որոնք բավարարված չէին Ընդհանրական եկեղեցու սահմանած նվազագույն բարոյական պահանջներով և նրա ապաշխարության կարգուկանոնով (մի շարք գնոստիկյան Ա-ներ, ինչպես նաև մոնտանականներ, մելետոսյաններ, նովատանյաններ)։

6․ Դոգմատիկ բնույթի Ա-ներ (IV–VII դդ․)․ արիոսականություն, ապողինարիզմ, մակեդոնյաններ (հոգեմարտներ), նեստորականություն, եվտիքականություն, հուլիանոսականներ, սևերիոսյաններ ևն։

7․ Ճգնավորության ծաղկման շրջանում (II–V դդ․) առաջ եկած մի քանի խորհրդապաշտական Ա-ներ, որոնք ընդհանուր քրիստ․ գաղափարներից թեքվել էին դեպի ճգնակեցության (մեսալյաններ, եվքիտներ ևն)։

XI–XV դդ․ բյուզ․ եկեղեցում նոր Ա-ներ գրեթե չեն ծագել։ Միջնադարյան արևմտյան եկեղեցու, պապական իշխանության հզորացման շրջանում նույնպես համեմատաբար սակավաթիվ Ա-ներ են առաջացել՝ փոքրաթիվ հետևորդներով։ Ռեֆորմացիայի շրջանում (XVI դ․) Ա-ներն սկսել են շատանալ․ դրանցից հիշատակելի են միստիկական և պանթեիստական Ա-ները (XVI դ․), անաբապտիստները (կրկնամկրտականներ, XVI դ․), Ա-ներ, որոնք ռացիոնալիստներ էին աստվածաբանության և փիլ-յան մեջ (XVII–XVIII դդ․), անգլ․ բապտիստները, բապտիստ-շաբաթականները, կվակերները ևն։

XVIII–XIX դդ․ առաջացել են նոր Ա-ներ․ մեթոդիստները՝ Անգլիայում, մի շարք Ա-ներ՝ բողոքական պիետիզմից, լեհական դեիստները՝ կաթոլիկությունից, հոգեգալստականները (հիսունականներ) ևն։

XIX դ․ Ա-ների դասական երկիր է դարձել Հյուսիսային Ամերիկան․ մեթոդիզմից բաժանված՝ Փրկության բանակը, Ավետարանի հիման վրա կոմունիզմ քարոզողները, դարբիստները, ադվենտիստները ևն։ XIX–XX դդ․ առաջացած և ներկայումս տարածված կեղծքրիստ․ ու տոտալիտար (ամբողջատիրական) Ա-ներից են մորմոնները (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), Եհովայի վկաները, մունիները (Միավորման եկեղեցի), սայենտոլոգները (Գիտության եկեղեցի) ևն։ Ռուսաստանում տարածված Ա-ներից հիշատակելի են դուխոբորները, որոնք սկիզբ են առել 1740-ական թթ․՝ Հարավային Ուկրաինայից, մոլոկանները (1800-ական թթ-ից), տոլստոյականությունը (XIX դ․ վերջ) ևն։

Ա-ները տարածված են եղել նաև միջնադարյան Հայաստանում․ հիշատակելի են բորբորիտները, մծղնեությունը, պավլիկյանները, թոնդրակեցիները։ Ներկայումս Հայաստանում գործում