Բ Սեֆեդինյան, Աղթամարցի (Փոքր) (մոտ 1544 – մոտ 1586), Գրիգորիս Գ Փոքր (հիշատակվում է 1595, 1602, 1604, 1605), Մարտիրոս Գուրջի Փշրուկ (1660–62), Պետրոս (վախճ․ 1670), Ստեփանոս (հիշատակվում է 1671-ին), Փիլիպպոս (հիշատակվում է 1671-ին), Կարապետ (հիշատակվում է 1677-ին), Հովհաննես Թութունջի (հիշատակվում է 1679-ին), Թովմա Ա (1681–98), հակաթոռ կաթողիկոսն էր Ավետիսը (հիշատակվում է 1698-ին), Սահակ Արծկեցի (հիշատակվում է 1698-ին), Հովհաննես Կեծուկ (հիշատակվում է 1699–1704-ին), Հայրապետ Ա Փայխեցի (հիշատակվում է 1706-ին), Գրիգոր Գավաշեցի (հիշատակվում է 1707, 1711-ին), Հովհաննես Հայոցձորեցի (հիշատակվում է 1720-ին), Գրիգոր Հիզանցի (հիշատակվում է 1725-ին), Բաղդասար Բաղիշեցի (հիշատակվում է 1735–36-ին), Նիկողայոս Սպարկերտցի (1736–51), Գրիգոր (մոտ 1751–61), Թովմա Բ Աղթամարցի (մոտ 1761–83), Կարապետ Ղոմֆասմենց (1783–87), Մարկոս Շատախեցի (1788–91), Թեոդորոս (հիշատակվում է 1792–94-ին), Միքայել (հիշատակվում է 1796-ին), Կարապետ (վախճ․ մոտ 1813), Խաչատուր Ա Վանեցի (1813–14), Կարապետ (վախճ․ մոտ 1823), Հարություն (վախճ․ մոտ 1823), Հովհաննես Շատախեցի (1823–43), Խաչատուր Մոկացի (մոտ 1844–51), Գաբրիել Շիրոյան (1851–57), Պետրոս Բյուլբյուլ (1858–64), Խաչատուր Բ Շիրոյան (1864–95)։
Գրկ․ Մաքսուդյանց Մ․, Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա), Էջմիածին, 1916։ Ակինյան Ն․, Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն․, 1920։ Վրեժ Վարդանյան
ԱՂԹԱՄԱՐԻ ՎԱՆՔ, Աղթամարի Ս․ Խաչ վանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավ-արևելյան մասում, Աղթամար կղզում։ Եղել է Վասպուրականի Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը, այդտեղ է գործել Աղթամարի կաթողիկոսությունը (XII–XIX դդ․), որի կաթողիկոսները միաժամանակ Ա․ վ-ի առաջնորդներն էին։ Ա․ վ-ում է առժամանակ հանգրվանել Լուսավորչի Աջը։
915–921-ին ճարտ․ Մանուելը, Գագիկ Արծրունի թագավորի հանձնարարությամբ, կառուցել է Ա․ վ-ի Ս․ Խաչ եկեղեցին, որը քառախորան, խորանամերձ անկյուններում երեք քառորդ խորշերով, խաչաձև գմբեթավոր հորինվածքով կրկնել է Արծրունյաց տան տոհմական տապանատուն Զորադիրի Ս․ Էջմիածին եկեղեցու ճարտ-ը։ 1280-ին Աղթամարի Ստեփանոս Գ Տղա Սեֆեդինյան կաթողիկոսը նորոգել է Ս․ Խաչ եկեղեցու տանիքը և գմբեթի վեղարը։ 1293-ին Ս․ Խաչ եկեղեցու հվ-արլ․ կողմում Հոռոմշահի որդիներ Ստեփանոսը և Սարգիսը կառուցել են Ա․ վ-ի Ս․ Ստեփանոս միանավ, թաղածածկ եկեղեցին։ 1296-ին Աղթամարի Զաքարիա Ա Սեֆեդինյան կաթողիկոսը կառուցել է Ս․ Խաչ եկեղեցուն հս-արլ-ից կից Ս․ Սարգիս միանավ մատուռը, ամառային ժամատուն, վերնատուն, դարպաս։ 1431-ին Փերի բեկի հրոսակները ներխուժել են Աղթամար կղզի, կողոպտել Ա․ վ-ի սպասքը, զարդերը, ոչնչացրել ձեռագրերը։ 1556-ին նորոգվել է Ս․ Խաչ եկեղեցու գմբեթը։ Աղթամարի Գրիգորիս Գ Փոքր կաթողիկոսը (հիշատակվում է 1595–1605-ին) Ա․ վ-ին է նվիրել ոսկեկազմ Ավետարան, վերանորոգել ժամատունը, ձիթհան կառուցել, Ս․ Ստեփանոս եկեղեցուն նվիրել Երուսաղեմից բերված վարագույր, զգեստներ, ոսկե սկիհներ։
Աղթամարի Բաղդասար Բաղիշեցի կաթողիկոսի օրոք (հիշատակվում է 1735–36-ին) Ա․ վ․ անկում է ապրել, միաբանների մեծ մասը ցրվել է։ 1756-ին Աղթամարի Գրիգոր կաթողիկոսը պատվիրել է Ս․ Խաչ եկեղեցու խաչկալը։ 1763-ին Թովմա Բ Աղթամարցի կաթողիկոսը Ս․ Խաչ եկեղեցու արմ․ ճակատին կից, Նախապետ ուստայի ձեռքով, կառուցել է անշուք, պարզունակ և անարվեստ ճարտ-յամբ քառամույթ գավթի շենքը։ XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին Ախիջանը և Գևորգը Ս․ Խաչ եկեղեցու հվ․ ճակատին կից կառուցել են Ս․ Համբարձում անվանակոչված երկհարկ զանգակատունը, ինչի համար քանդել են Արծրունիների թագավոր․ օթյակը տանող քարե բարձակային աստիճանները։ Աղթամարի վերջին կաթողիկոս Խաչատուր Բ Շիրոյանը (1864–95) կառուցել է Վեհարանի, դպրոցի, թանգարանի շենքերը։
Ա․ վ-ի համալիրում են հվ-արլ․ կողմում գտնվող Ս․ Գևորգ և Ս․ Աստվածածին (Կարմիր եկեղեցի կոչվող) մատուռները, Ս․ Խաչ եկեղեցու արլ․ կողմի XII–XIX դդ․ գերեզմանատունը՝ Աղթամարի կաթողիկոսների տապանաքարերով և խաչքարերով։ Ա․վ-ի ուխտագնացության օրն է Խաչվերացի տոնը։ 1917-ին Ա․ վ․ լքվել է և ամայացել։ Այժմ կանգուն է միայն վանքի Ս․ Խաչ եկեղեցին՝ հայկ․ ճարտ-յան գոհարներից մեկը։ Նրա գլխ․ առանձնահատկությունը, որով այն դասվում է ողջ քրիստ․ արվեստի բացառիկ ստեղծագործությունների շարքը, ճարտ-յան հետ համադրված աստվածաշնչային և աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակներն են և որմնանկարները։ Եկեղեցու պատերը ողջ պարագծով դրսից