Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/55

Այս էջը սրբագրված է

 շրջանում նա թեև ամբողջովին չի կարողացել խուսափել հարկահավաքների կամայականություններից, սակայն շարունակ պայքարել է իր իրավունքների պաշտպանության համար և ժամանակ առ ժամանակ հաջողության հասել։ Ա-ի եկեղեց․ կյանքի հետաքրքիր կողմերից էր քահանաների պայմանական բաժանումը բնիկների ու եկվորների։ «Եկվորների» հոսքը հավանաբար սկսվել է XIII դ․ սկզբին, երբ Զաքարյանների տիրապետության տակ անցած քաղաքը բուռն ծաղկում է ապրել, և կտրուկ մեծացել է նրա բնակչության թիվը։

XI դ․ կեսից քաղաքում երևան են եկել կրոն․ փոքրամասնություններ (քաղկեդոնականներ, մահմեդականներ)։ Ա-ի քաղկեդոնականներին XIII դ․ սկզբին գլխավորել է Դավիթ եպիսկոպոսը, որը մեծ համարում է ունեցել Վրաց արքունիքում։

Ա․ հայ և օտար մի շարք աղբյուրներում կոչվում է «1001 եկեղեցիների քաղաք»։ Այստեղ եկեղեցիներ են հիմնել թագավոր․ ընտանիքի անդամները, ազնվականները, հոգևորականները, քաղաքացիները։ X–XI դդ․ Ա-ում մեկը մյուսի հետևից վեր են խոյացել վեհաշուք եկեղեցիներ, որոնք հաճախ կրկնել են հայ եկեղեց․ ճարտ-յան դասական շրջանի ձևերը՝ դրսևորվելով որպես տվյալ տիպի տարբերակված կամ կատարելագործված օրինակներ։ Առավել հայտնի էին Անիի Մայր տաճարը, զվարթնոցատիպ Գագկաշեն Ս․ Գրիգոր, էջմիածնատիպ Ս․ Առաքելոց, Աբուղամրենց (Ս․ Գրիգոր), Ս․ Փրկիչ, Տիգրան Հոնենցի (Ս․ Գրիգոր Լուսավորիչ), Հովվի եկեղեցիները։ Ա-ի մերձակայքում ժամանակին բարգավաճել են Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի, Խծկոնքի վանքերը՝ հանդիսանալով հոգևոր ու մշակութ․ առաջնակարգ կենտրոններ։ Թե՛ քաղաքի եկեղեցիներում, թե՛ նրա մոտակա վանքերում ու մենաստաններում ծաղկել է հայ քրիստ․ մշակույթը, գործել են դպրոցներ, ստեղծվել մատենագր․ երկեր, ընդօրինակվել բազմաթիվ ձեռագրեր։ Քաղաքը հայտնի էր իր բազմաթիվ մատուռներով, որոնք կառուցվել են պարիսպների բուրգերի մեջ, խաչքարերով։ Այդ ամենը մայրաքաղաքին հաղորդել է «քրիստոնեական միջնաբերդի», «աստվածապահ» քաղաքի խորհուրդ։

Ա-ում XI–XIII դդ․ գործել է բարձրագույն իմաստասիր․ դպրոց, որը ծաղկել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Հովհաննես Սարկավագի, Մխիթար Անեցու (XII դ․) օրոք։ Ա-ի իմաստասիր․ դպրոցը, մյուսների համեմատ, ավելի աշխարհիկ բնույթ է կրել, դասավանդվող առարկաների մեջ գերակշռել են հատկապես փիլ․ և բնական գիտությունները։ Դպրոցն ունեցել է հարուստ մատենադարան։ Մատենադարաններ կային նաև արքունիքում, կաթողիկոսարանում, վանքերում ու եկեղեցիներում։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․6, 1–3-րդ պատկերները։

Գրկ․ Վարդան Արեվելցի, Տիեզերական պատմություն, Ե․, 2001։ Ալիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։ Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Անի քաղաք (կազմ․ Հ․ Օրբելի), Ե․, 1966։ Մարգարյան Հ․, Հյուսիսային Հայաստանի և Վրաստանի ԺԲ դարերի պատմության մի քանի հարցեր, Ե․, 1980։ Վարդանյան Ս․, Հայաստանի մայրաքաղաքները, Ե․, 1995։ Մաթեվոսյան Կ․, Անի, Ե․, 1997։

Կարեն Մաթևոսյան


ԱՆԻԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1207, գումարվել է Ս․ Ծննդյան տոնի նախօրեին, Հայոց իշխան Զաքարե ամիրսպասալարի (Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկ) նախաձեռնությամբ՝ հայկ․ բանակում ս․ Պատարագի շարժական սեղան ունենալու կամ «վրանում պատարագ մատուցանելու» օրինավոր արտոնություն ստանալու համար։ Հայ-վրաց․ միացյալ զորքում, որի գերագույն հրամանատարն էր (ամիրսպասալար) Զաքարե զորավարը, վրաց հոգևորականները հեռավոր ռազմարշավների ժամանակ, ռազմաճակատում քարաշեն եկեղեցիներ չլինելու պատճառով, Պատարագ են մատուցել վրաններում և հաղորդություն տվել վրացի զինվորներին, ինչն արգելվում էր Հայ եկեղեցու Կանոնագրքով։ Վրաց հոգևորականները հայ զինվորականությանն ու հոգևորականությանը նախատել են այդ պատճառով, ինչն էլ նոր առիթ էր հայ-վրաց․ դավան․ ու ծիս․ տարբերությունների շուրջ կրքեր բորբոքելու և փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու համար։ Իվանե և Զաքարե եղբայրները փորձել են այս կետը մի քանի այլ ծիս․ անհամաձայնությունների հետ ընդունելի դարձնել Հայ եկեղեցում։ Զաքարե ամիրսպասալարն այդ նպատակով դիմել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ-ին և Հռոմկլայում նստող Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցուն։ 1204-ին Սսում գումարված եկեղեց․ ժողովը (տես Սսի եկեղեցական ժողովներ) քննարկել և ընդունել է առաջարկությունը։ Դրական պատասխանի հետ միասին կաթողիկոսը