Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/71

Այս էջը սրբագրված չէ

նահատակության առանձին դեպքերի (Անդրեաս Երեց ևն), մանրամասն շարադրել Հայաստանի հոգևոր վերազարթոնքի գործում Մովսես Գ Տաթևացի, Փիլիպոս Ա Աղբակեցի, Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսների գործադրած ջանքերը, նոր վանքերի ու դպրոցների հիմնադրումը, անդրադարձել ժամանակի հայոց մշակույթի ու եկեղեցու նշանավոր դեմքերի (Սիմեոն Ջուղայեցի, Ստեփանոս Լեհացի, Մինաս Ծաղկող, Ներսես Մոկացի և այլոց) ծավալած եկեղեց․, կրթ․ ու մտավոր-մշակութ․ գործունեությանը։ Հատկապես արժեքավոր են Պատմութեան այն գլուխները, որոնք վերաբերում են լեհահայ գաղութի կյանքին, մասնավորապես լեհահայերի բռնի կաթոլիկացման իրադարձություններին, Նիկոլ եպս․ Թորոսովիչի ազգադավ գործունեությանը, ներկայացնում են Հայաստանում, Պարսկաստանում, Լեհաստանում և հայկ․ այլ գաղթավայրերում լատին միսիոներների ծավալած քարոզչությունը և նրանց իրական նպատակները, մերկացնում հայությանը պառակտող նրանց գործելակերպը։ Հեղինակը կոչ է արել դավան․ միասնությամբ ու ազգ․ համերաշխությամբ պայքար մղել հոգեորսության յուրաքանչյուր դրսևորման դեմ։ Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին գիրքը համարել է վտանգավոր ու մոլորական և մտցրել արգելված գրքերի ցուցակի մեջ։ Ա․ Դ․ դատապարտել է այն հայ հոգևորականներին, որոնք փորձել են արևմտահայ հատվածն անջատել Ս․ Էջմիածնից և ստեղծել առանձին՝ թուրքահայ կաթողիկոսություն, կանխատեսել է այդ քայլի հնարավոր ողբալի հետևանքները հայության ճակատագրի համար։ Անդրադարձել է նաև իր ժամանակի աղանդավոր․ շարժումներին, կազմել Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունը (գլ․ ԼԱ) ևն։

Ա․ Դ-ի Պատմութիւնը արժեքավոր ու եզակի սկզբնաղբյուր է Պարսկաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Մերձ․ Արևելքի այլ երկըրների պատմության ուսումնասիրության համար։ Առաջին անգամ լույս է տեսել դեռևս հեղինակի կենդանության օրոք՝ 1669-ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու աշխատասիրությամբ, այնուհետև հրատարակվել ևս երեք անգամ․ լավագույնը վերջին՝ քննական հրատարակությունն է (1990)։ Գրքի կարևորագույն հատվածներից մեկը (գլ․ ԻԸ)՝ Պատմութիւն նեղութեանց և վշտաց, զոր կրեցին հայ ազգաւ քրիստոնեայքն, որ բնակեալք են ի քաղաքն Իլով, լույս է տեսել նաև առանձին (Բռնի միութիւն Հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ․ ժամանակակից յիշատակարանք, 1884)։ Գիրքը թարգմանվել է ֆրանս․ (1874), ռուս․ (1973), լեհ․ (1981), հատվածաբար՝ վրաց․ (1974)։ Ա․ Դ․ հեղինակ է նաև Տաղ վասն մահրամայի և Տաղ անուշ և գեղեցկազան կրոն․ բովանդակությամբ տաղերի։

Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970, էջ 512–525։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959, էջ 1144–55։ Առաքելյան Վ․, Առաքել Դավրիժեցի, ՊԲՀ, 1970, դ 3։ Բաբայան Լ․, Դրվագներ Հայաստանի 14–18-րդ դարերի պատմագրության, Ե․, 1984, էջ 79–131։ Դանեղյան Լ․, Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի 17-րդ դարի պատմության սկզբնաղբյուր, Ե․, 1978։

Պետրոս Հովհաննիսյան

ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV դ․ 2-րդ կես – XV դ․ 1-ին կես), աստվածաբան, տաղերգու, Սյունյաց արքեպիսկոպոս (1407-ից)։ Տաթևի համալսարանում աշակերտել է Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն, որի քրոջորդին էր։ Գործել է Տաթևի համալսարանում։ Աստվածաբանության ու իմաստասիրության, հավատի ու բանականության և այլ իմացաբան․ հարցերում հետևել է Գրիգոր Տաթևացուն՝ հատկապես զարգացնելով նրա նոմինալիստ․ (անվանաբան․) և սենսուալիստ․ (զգայաբան․) գաղափարները։ Մեկնութիւն քերականին ուս․ ձեռնարկում քերականությունը համարել է բոլոր իմաստությունների նախադուռ, այս առումով կարևորել լեզուների, մանավանդ՝ մայրենիի իմացությունը։

Ա․ Ս-ու Ադամգիրք (հրտ․ 1721) քերթվածի՝ տրամախոսության ձևով կառուցված եռապոեմի հենքը ադամական մեղքի աստվածաշնչյան պատումն է, մարդու տվայտանքն առ կորուսյալ դրախտ։ Այս երկին սերտորեն աղերսվում է մյուս՝ Դրախտագիրք քերթվածը։

Ա․ Ս․ գրել է նաև Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին և սրբերին նվիրված ուսուցող․ բնույթի բանաստեղծություններ, երկնային մարմինների մասին ակրոստիքոսներ։ Ա․ Ս-ուն բնորոշ է ազգային-կրոն․ ավանդությունների մշակումը, քրիստ․ բարեպաշտության և բարոյականության հարցերի արծարծումը։ Նա հայ պատմիչներից վերցրել և մշակել է Հակոբ Մծբնացուն, Գրիգոր Ա Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն վերաբերող պատումները, հաճախակի