Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/10

Այս էջը սրբագրված է

Նրան յանձնեցին այն բոլոր աւանդութիւնները, որոնք հաւաքւած էին շահի հրամանով: Բանաստեղծին տեղ տւին պալատական այգիների մէջ: Նրա բնակարանը զարդարեցին Իրանի և Թուրանի արքաների և քաջազունների պատկերներով, երիվարների, փղերի, առիւծների ձևակերպութիւններով, որպէսզի նա հոգով տեղափոխւի այն աշխարհը, որ ուզում էր նկարագրել:

Ոչոք նրան չըպէտք է խանգարէր:

Աբուլ-Ղասիմը հէնց որ վերջացնում էր մի որև է պատմուածք, կարդում էր թագաւորի առաջ: Այդպիսի մի ընթերցումը կատարեալ տօնի բնաւորութիւն էր ստանում և կապւած էր խնճոյքի, երաժշտութեան և պարերի հետ:

—Առատ պարգև կ՚ստանաս դու, շատ անգամ էր բացականչել շահը: Եւ հրամայեց իւրաքանչիւր յանգաւ որ երկտողի համար տալ Ֆրդուսուն մի թուման: Թումանը դրամի անուն է: Պարսկաստանի դրամները կամ թումանները լինում էին արծաթից և ոսկուց։

Մարդիկ այսպէս գիտէին. երբ հասարակ ժողովուրդը թումանի անուն է տալիս, այդ պէտք է հասկանալ արծաթ թուման:

Իսկ երբ Մահմուդ շահն է խօսում թումանից, անկասկած թումանը ոսկի է.

Այդպէս էլ կարծում էր Ֆրդուսին:

—Պահի՛ր, արքա՛յ, իմ թումանները, պատասխանում էր