Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/11

Այս էջը սրբագրված է

նա շահին: Թող հաւաքւի ինձ համար նշանակած գանձը: Կը վերջացնեմ աշխատանքս, կը հրամայես կը տան ինձ իմ հասանելիքը։ Ես մտադիր եմ այդ փողերով մի բարի գործ կատարել, իմ հայրենի քաղաքում մի ջրի ամբարտակ շինել: Այդպիսի մի ամբարտակի խիստ կարիք ունի այն քաղաքը: Ամբարտակը կը ջրէ շրջակայ դաշտերը. դաշտերը կը ջրւին և առատ հունձ կը տան. իմ անունս կը յիշւի ու կը յիշւի:

Համաձայնեց Մահմուդը։

Ֆրդուսին աշխատում էր ու անդադար աշխատում։

Մի սարսափելի դժբախտութիւն խիստ վշտացրեց ծեր բանաստեղծին: Մեռաւ նրա սիրելի որդին, մի գեղեցիկ պատանի, որի մասին հայրը հետևեալն երգեց:

—Միանգամ, միանգամ նա ինձ վշտացրեց,
Միանգամ, այն էլ երբ յաւիտեան քնեց:


Սակայն այդ վիշտն էլ չը կարողացաւ յետ կանգնեցնել նրան իր մեծանուն գործից:

Նախանձեցին պալատականները, տեսնելով շահի դէպի Ֆրդուսին տածած ողորմածութիւնը: Նրանք ամեն կերպ աշխատում էին սևացնել ոգևորւած բանաստեղծին: Քաջ գիտենալով, որ Մահմուդը ջերմեռանդ մահմեդական է, նրանք շարունակ կրկնում էին.

«Ֆրդուսին անհաւատի մէկն է, Ֆրդուսին