Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/13

Այս էջը սրբագրված է

Ես աշխարհի մէջ անուն հանեցի.
Ով կապրի խելքով, կենդանի հոգով,
Կընդունէ նրան հազար մի գովքով:
Ցանեցի ցանըս մեծագոյն, անանց,
Նա ինձ կը պահէ անմահ, վեհապանծ:


«Գիրք թագաւորացը» կամ «Շահ-նաման» բոլոր ազգերի ամենանշանաւոր բանաստեղծական երկերից մէկն է համարւում:

II

«Ց՚վերջ երգած է երգը»:

Բանաստեղծը 60,000 երկտողանոց գիրքը ուղարկեց իր մեկեանաս Մահմուդ շահին: Պատմում են, որ Մահմուդ շահը ընդունելով հրաշակերտ գիրքը, հրամայեց ուղարկել Ֆրդուսուն անհաշիւ ոսկէ թումաններ, այնքան, որքան մի փիղը կարող էր տանել: Բայց թագաւորի խորհրդատուները, որոնք առաջուց թշնամի էին Ֆրդուսուն, փոխեցին շահի մտադրութիւնը:

—Արժէ՞, որ այդ անհաւատ մարդի համար, Տէր արքայ, քո գանձարանը դատարկես, ասացին նրանք: Դու խոստացել ես իւրաքանչիւր երկ տողի համար մի թուման և նա թող ստանայ իր 60,000 արծաթ թումանները: Չէ՞ որ դու քո իմաստութեամբ ոսկու անուն չես տւել

Մահմուդը լսեց նրանց և ուղարկեց Ֆրդուսուն 60,000 արծաթ թուման: