Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/18

Այս էջը սրբագրված է

Շարժւեց տեղից ահագին քարւանը: Նա գնում է դէպի Թուս:

Մի շաբթից յետոյ, իրիկնապահին,
Երևաց Թուսը մեծ սարի տակին.
Դմբացին թմբուկներ, փողեր հնչեցին,
Փառք-փառք Ալլահին, մարդիկ կանչեցին
Եւ քարաւանը արևմտեան կողմով
Մտաւ քաղաքը ուրախ երգելով.
Եւ հէնց այդ ժամին Ֆրդուսուն իրան
Արևելեան դռնով թաղելու տարան:


Երբ քաղաքի մի դռնից ներս էին բերում թագաւորի ընծաները, միւս դռնից դուրս էին տանում աղքատութեան մէջ մեռած բանաստեղծի դիակը:

Պատմում են, որ Ֆրդուսին քաղաքի հրապարակովը անցնելիս լսում է թէ ինչպէս մի տղայ երգում է նրա երգերից մէկը: Այդ երգը շահին գրած նամակից է լինում, որ յեշեցնում է զառամեալ ծերունուն նրա գլխից անցած անբաղդ օրերը: Նա այդ երգից սաստիկ յուզւում է և ուշաթափւում: Հազիւ հազ կարողանում են ծերունուն տուն հասցնել: Մի քանի րոպէից յետոյ նա հոգին աւանդում է:

Միանգամայն հանգիստ չառաւ Ֆրդուսու աճիւնը խոնաւ գերեզմանում:

Նրան թաղեցին այգու մէջ, բայց շէխը՝