Պարգևները տարան հանգուցեալի քրոջը. նա խնդրեց այս փողերով ամբար շինեն և ջրանցք փորեն, որ իր եղբօր միակ ցանկութիւնն էր: Այդպէս էլ արին: Միայն դարձեալ փող շատ մնաց: Այդ մնացած փողով էլ իջևան շինեցին քարւանների համար:
Պատմում են, որ Ֆրդուսու գերեզմանը մինչև օրս էլ պահպանւել է Թուսի շրջակաքում: Այդ մի գմբեթաւոր մատուռ է գոյնզգոյն աղիւսներից:
IV
Ֆրդուսու «Շահ-Նաման» թարգմանւած է համարեա եւրոպական բոլոր լեզուներով: Բնագրից թարգմանել է հայերէնի Ս․ Գիւլզադեանը «Ռոստամ և Սոհրաբ» ամբողջական վէպը և մի քանի հատւածներ։
Ֆրդուսու գրած պատասխանը Շահի դպրապետին Գիւլզադեանի թարգմանութեամը:
|