Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/21

Այս էջը սրբագրված է

Անգիտութեան և մանկական
Խակութիւն է տակաւին,
Որ իւր վրայ աւելութեան
Կարծիք ունի Ռուդէգին:


Մահմուդ-Շահի երեք բանաստեղծի և Ֆրդուսու անպատրաստից քառատողը:

1. Անսարի.
Երեսիդ պէս լուսալիր
Լուսինը չի շողշողում.
2. Ֆէրրէխի.
Այտերիդ գոյն վարդ կարմիր
Ոչ ծաղիկ կայ ծաղկոցում.
3. Ասջէդի.
Արտևանքիդ սլաքը
Զրահը ծակում է անցնում.
4. Ֆրդուսի.
Որպէս Գիվի նիզակը
Փէշէն դաշտի կռիւում:


Ֆրդուսու «Սպանդեարի եօթ-խան ճանապարհի վէպի» նախերգանը իւր մեկենաս Մահմուդ-Շահին, որ բերում ենք քաղւածօրէն «Ռոստամ և Սոհրաբ» գրքից:

Երբ արևը բարձրացրեց
Իր վահանը ոսկէղէն,
Սև գիշերը ձեռը գլխին
Պահեց նրա երկիւղէն: