Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/22

Այս էջը սրբագրված է

Նա վայը գցեց իր շապիկը
Թուխ սևագոյն բէշկ-մուշկի
Եւ կապոյտ ու դեղին յակինթ
Դարձաւ գոյնը աշխարհքի։
Արեգակը իւր կապուտակ
Սուտակագոյն խորանում
Հագաւ նորէն դեղին ոսկի,
Դիպակը զառ աբրեշում.
Նա դուրս եկաւ և ցոյց տւեց
Իւր երեսը ոսկեղէն
Եւ լցրեց ծով ու ցամաք
Իւր սիրովը հրեղէն:
Երբ բարձրացաւ՝ խոր-բուրգումը
Դրեց ոսկի թագ գլխին,
Արևելքից մինչ արևմուտք
Ցնծաց երկինք և գետին:
Լցւեց սար ու ձոր որոտի
Գոչումով ու գոռոցով,
Եւ ջրաւէտ մարմանդները
Կակաչով ու նարգէսով,
Լի ահաբեկ նարգէսով,
Երկչոտ պոյտով, կակաչով,
Լի թագնւող յակինթով,
Պճնող նռնա-ծաղիկով:
Լցւեց ամպի սիրտը հրով
Եւ աչքերը լի ջրով:
Թռաւ, գոռաց լի բարկութեամբ
Կռւի նւագ ածելով...