Էջ:Ֆիրդուսի. Պատկերներ նրա կեանքից, Աթաբեկ Խնկոյան.pdf/24

Այս էջը սրբագրված է

Հոգիներին դէպ դրախտը
Նոյնպէս ուղի ցոյց տւող
Որքան հաստատ կայ ու մնա
Անիւն երկնի շրջւելով,
Կմնայ ինձ արքայավէպս
Իր տեղումը կենալով:

Մի տեղ Ֆրդուսին գուսանի բերանը հետևեալ խօսքերն է դնում:

Տուր, մատռակ, Ջէմի բաժակ,
Շրթանց անուշ այդ գաւաթ,
Գինով սրտից տխրութեան ժանգ
Սըբւում, դառնում է զւարթ:
Մի դու ատիր այս հինգ բանը,
Համարելով բասրելիք,
Մեղրահացը, քաղցրաբանը,
Գիշեր, գինին և՝ ընթրիք:
Խմիր կարմիր գոհար գինի,
Կարմիր արիւն մի թափիր,
Դու ես հողը երկրի—երկնի
Բարքով կրակ մի լինիր:
Ով դու փրկեալ, լաւ է գինի
Կարմիր ակնի պէս փայլուն,
Քանի թե ում աչքի, սրտի
Թավրած արցունք և արիւն...