Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/110

Այս էջը հաստատված է

մնաց Ախալքալաքից 25 կմ հյուսիս գտնվող Վարեւան գյուղում ու ոչ մի մասնակցություն չբերեց պաշտպանական մարտերին։ Գավառի հուսահատված զինվորները առանձին-առանձին, ինչպես եւ խմբերով, շտապում էին իրենց գյուղերը ընատնիքներին սատար լինելու։

Ախալքալաքից մարտերով նահանջում է նաեւ Սաթխայի հասարակության գյուղերից (Սաթխա, Խոջաբեկ, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Գանձա (Փոկա) կամավոր զինվորագրված մարտիկներից կազմված վաշտը Սաթխայի ցարական բանակի նախկին սպա Ստեփան Մուշեղի Կոպալյանի հրամանատարությամբ։ Վաշտի կորիզը կազմում էին սաթխացիները (մոտ 40 հոգի)։ Նրանք իրենց հետ բերում են նաեւ մի թնդանոթ սակավաթիվ արկերով։ Հրանոթի անձնակազմի հրամանատարն էր ցարական բանակի նախկին հրետանավոր, խոջաբեկցի Հարություն Չոբանյանը։ Հրանոթը տեղավորում են Սաթխայի միջնադարյան բերդի յոթ բլուրներից ամենաբարձրի վրա, որտեղից ամբողջ սարահարթը (Գոգաշեն) լավ երեւում էր։ Ազգային խորհուրդը Կոպալյանի այս վաշտը ընդգրկում է Սաթխայի զինված ուժերի մեջ։ Այն, աշխարհազորայինների հետ միասին, կանգնեցնելով հետապնդող թշնամուն, դիրքավորվում է ռազմաճակատի Մ. Խանչալի-Դիլիֆ հատվածում։

Թուրքերը Կարծախի եւ Սուլդայի վրա նետել էին հիմնականում բաշիբոզուկներից կազմված ջոկատներ, իսկ կանոնավոր մեծաքանակ զորքը, ինչպես տեսանք վերեւում, Ալեքսանդրապոլից էր շարժվում Ջավախք։

Սաթխացիների համար սպասվում էր խիստ անհավասար կռիվ, որովհետեւ թշնամին նրանց մի քանի անգամ գերազանցում էր թե զորքի թվաքանակով, թե զենքով, թե պատերազմելու փորձով։ Թշնամին ուներ 4 թնդանոթ, բազմաթիվ գնդացիրներ, իսկ Սաթխայի զինվորականությունն (ընդամենը մոտ 500 կռվող, այն էլ մեծ մասամբ անփորձ աշխարահազորայիններով) ուներ մեկ հրանոթ եւ մեկ գնդացիր սակավաթիվ արկերով ու փամփուշտներով, որոնք Ախալքալաքից նահանջելիս, իրենց հետ բերել էին Ս. Կոպալյանի վաշտի զինվորները։ Ընդհանրապես զգացվում էր կռվող ուժի եւ ռազմամթերքի մեծ պակաս։

Մայիսի 17-ի կեսօրին թուրքական առաջապահ զորքերը բաշիբոզուկների ուղեկցությամբ մոտենում են Բուղդաշենին (Գորելովկա) եւ որոշ հանգստից հետո անցնում հարձակման Սաթխայի զորքերի ձախ