Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/112

Այս էջը հաստատված է

ունենալով Սաթխայի ուժերի նկատմամբ, առանց երկյուղ կրելու հանգստանում էին գրաված գյուղերում։

Զենքի եւ ռազմամթերքի պակասը լրացնելու համար ազգային խորհուրդը Ախալքալաք է ուղարկում Ատուր Տեր-Ստեփանյանի ջոկատը, ինչպես նաեւ Տեր Խորենին ու Զորաբաբել Նունյանին։ Այդ վտանգավոր ու դժվարին առաջադրանքի համար անձրեւոտ ու մութ գիշերը շատ հարմար էր, որի քողի տակ Սաթխայի պատվիրակությունը բարեհաջոդ հասնում է Ախալքալաք։ Գտնում են Առաքելովին եւ նկարագրում ծանր իրադրությունը, խնդրում օգնություն: Առաքելովը զենք ու զինամթերք է տալիս նրանց եւ խորհուրդ գաղթել։ Ուրիշ ոչնչով չէր կարող օգնել։ Պատվիրակությունը վերադարձի ճանապարհին մարտի է բռնվում վրա հասնող թուրքերի հետ, որի ժամանակ սպանվում է Ատուրը։ Ջոկին հաջողվում է զենքն ու զինամթերքը տեղ հասցնել։ Երբ Տեր Խորենը (Տեր-Ստեփանյան) եւ Զորաբաբել Նունյանը ազգային խորհրդին հայտնում են, թե ամբողջ գավառը գաղթում է, եւ Առաքելովն առաջարկում է Սաթխային նույնպես գաղթել, առաջացնում է իրարանցում։ Ազգային խորհուրդը Տեր Սամվելի (Տեր-Գրիգորյան), Զաքար Կակոսյանի, Սարգիս Խանոյանի, ինչպես նաեւ նրանց կողմնակիցների պահանջով որոշում է ոչ մի դեպքում չգաղթել, նույնիսկ չգաղթեցնել կանանց, երեխաներին ու ծերերին, մնալ ամբողջ գյուղով ու կռվել մինչեւ վերջ։ Ազգային խորհուրդը որոշում է տեր Խորենին ու Զ. Նունյանին, կռվողների մեջ խուճապ առաջացնելու համար խիստ պատժել։ Ժողովուրդը, որը խռնված էր գրասենյակի շուրջը, նույնիսկ քարկոծում է նրանց ու քիչ է մնում սպանի: Վերջիններս իրենց հարազատների աջակցությամբ մի կերպ փախչում են Ծալկա:

Մայիսի 18-ի առավոտյան շարունակում էր ձյուն տեղալ։ Սաթխայի հոգնատանջ պաշտպանները լուռ սպասում էին թուրքերի հերթական գրոհին: Երբ թշնամին առավոտյան տեսնում է հակառակորդի դատարկված դիրքերը, կարծում է, թե պաշտպանները փախել էն, սակայն հետախուզելով պարզում է սաթխացիների նոր դասավորությունը եւ սկսում է գրոհը։ Թուրքերը դիմում են իրենց ավանդական խորամանկությանը։ Իրենց առջեւից քշելով բերում են ռուսական գյուղերին պատկանող խոշոր եղջերավոր անասունների մի ամբողջ նախիր: Պաշտպանները հանկարծակիի են գալիս, սակայն խուճապի չեն մատնվում։ Այս անելանելի վիճակից կարող էր դուրս բերել միայն հրետանին։ Եվ սկսում է գործել Սաթխայի միակ հրանոթը։ Հ. Չոբանյանի