Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/114

Այս էջը հաստատված է

ապահովելու համար գլխավոր հրամանատարը դասակներից մեկը թողեց որպես վերջապահ։ Անձնուրաց կտրիճները թջնամուն պահեցին այնքան ժամանակ, մինչեւ պաշտպանների հիմնական ուժերը գյուղի մերձակայքում նոր դիրքեր գրավեցին։ Նրանց մեծ մասը նահատակվեց անհավասար կռվում, իսկ ոմանք ծանր վիրավոր վիճակում գերի վերցվեցին։ Միայն քչերին հաջողվեց հասնել նահանջողներին։ Խիզախաբար զոհվեցին Մկրտիչ Խանոյանը (Հ. Խանոյանի եղբայրը), Բափել Թորոսյանը, Եզդի-քուրդ Կոստանը, ազգային խորհրդի անդամ Զաքար Կակոսյանի դեռահաս տղաները Պետրոսն ու Հովակը, որոնք «Ճերմակհողնոց» վայրում դիմադրում էին թշնամուն մինչեւ վերջին փամփուշտը, մինչեւ իրենց գլխատելը, ինչպես եւ շատ ուրիշ քաջեր։ Վիրավոր վիճակում գերի բռնվածների թվում էին Ստեփան (Տաշտամիր) Սանասյանը, Ավետիս Խաչատրյանը եւ ուրիշներ։

Նոր ռազմաճակատի գիծը «Օցոտ Թըփը» կոչվող բլրից գյուղի եզրով ձգվելով 3 կմ հասնում էր «Ատաներ» կոչվող մարգագետինը։ Պաշտպաններին հաջողվում է թշնամուն կասեցնել եւս 1-2 ժամ, որի շնորհիվ բնակչության մեծամասնությունը հասցնում է դուրս գալ գյուղից եւ հեռանալ Արագյալի ուղղությամբ։ Թշնամին մտնում է գյուղ։ Կատաղի մարտեր են տեղի ունենում գյուղի փողոցներում, որի ժամանակ ոտքից վիրավորվում է շտաբի պետ Հմայակ Փահլեվանյանը եւ գերի վերցվում կնոջ հետ միասին։ Պաշտպանների բժիշկ Հարություն Մանվելյանը վերջին վիրավորներին էր նստեցնում ձիասայլերի վրա, երբ թուրքերն արդեն մոտենում են։ Նա վերցնում է հրացանը, հրամայում է շարժել ֆուրգոնները, իսկ ինքը դիրք է գրավում ցանկապատի ետեւում։ նա երկու ծերունիների հետ միասին այնքան է մարտնչում, մինչեւ սայլերը հեռանում են գյուղից։ Իր դիրքում հերոսի մահով զոհվում է բժիշկ Սանվելյանը «Մարդ-մարդը»։

Երբ վիրավորներին տեղափոխող ֆուրգոնները դուրս էին գալիս գյուղից, գլխից վիրավոր Ստեփան Կոպալյանը նկատում է, որ թուրքական զինվորների մի մեծ խումբ, ճեղքելով մեր պաշտպանների շարքերը, բերդի արևելյան մասից վազքով մոտենում է գերեզմանատանը կտրելու նահանջողների ճանապարհը։ Չնայած ծանր վերքին, Ստեփանը վերցնում է հրացանը եւ իջնում ցած։ Նրա հետ միասին գերեզմանատան տապանաքարի ետեւում դիրքեր են գրավում նաեւ նրա հայրը Մուշեղը եւ հորեղբոր տղաները Եղիա եւ Խոսրով Եզեկի Կոպալյանները, որոնք իրենց ֆուրգոնով տեղափոխում էին Ստեփանին եւ