Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/116

Այս էջը հաստատված է

բլրի հարավային լանջին։ Թուրքերն ստիպված նահանջում են Թումոնից։ Նրանց մի մասը շարժվում է դեպի մահմեդականներով բնակեցված Սաղամո գյուղը, որի բնակիչներին Ախալաքալաքի ազգայնամոլներից ժամանակին պաշտպանել էին սաթխացիներն ու գանձացիները եւ թույլ չէին տվել անգամ դիպչելու նրանց մազին։

Արդեն մութ էր։ Թուրքերն իրենց սեւ գործն ավարտած համարելով Սաղամոյից այն կողմ չեն անցնում։ Սաթխայի գաղթականությունն իր պաշտպանների օգնությամբ ու հսկողությամբ գիշերն անցնում է Թիքքարի լեռնանցքը, իջնում Ծալկայի հայկական Նարդեւան, Ղուշչի, Այամզա եւ հյուրընկալ այլ գյուղեր․․․

***

Ծալկայից 1918թ. ձմռանը Սաթխա. վերադարձավ սովից ու համաճարակից փրկված ընդամենը 700 շունչ։

Ամբողջովին կողոպտված ու ավերված գյուղում, Ջավախքի դաժան ձմռան պայմաններում սովահար եղած, հիվանդ ու հյուծված մարդկանց փրկարար օգնության ձեռք են մեկնում հարեւան գյուղերի հայերն ու ռուսները։ Գյուղն աստւճանաբար ոտքի է կանգնում, իսկ Վրաստանում սովետական կարգերի հաղթանակից հետո ընթանում է վերելքի ճանապարհով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին 350 սաթխացիներ մեկնեցին ռազմաճակատ, որնցից 130-ը չվերադարձան։ Սաթխացիներից շատերը մեծ Հայրենականի հերոսամարտերում իրենց փառքով պսակեցին։ Օրինակ, մայոր Գաբրիել Սահրադյանն իր տանկային գումարտակով աչքի ընկավ 1941թ. Մոսկվայի պաշտպանության համար մղված մարտերում, ուր նա ընկավ քաջի մահով (այդ մասին «Պրավդա» թերթը 1941թ. նոյեմբերի 15-ի համարի առաջին էջում տպագրել է Օ. Կուրգանովի «Տանկային մարտ» ծավալուն հոդվածը), իսկ գյուղի 1918թ. պաշտպաններից Ստեփան Գինոսյանը հասել է զինվորական գեներալ-լեյտենանտի բարձր աստիճանի։ Խաղաղ կյանքի տարիներին էլ գյուղը հայրենիքին նշանավոր մարդիկ է տվել ՍՍՀՍ գիտությունների ակադեմիայի թղթակից֊անդամ, փիլիսոփա Ցոլակ Ստեփանյան, բժշկական գիտությունների դոկտոր էմիլ Ստեփանյան (աշխատել է Կրեմլում), պատմական գիտությունների դոկտոր Ազատ Համբարյան եւ ուրիշներ։ Այսօր գյուղում գործում է միջնակարգ դպրոց 70 մանկավարժներով