Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/124

Այս էջը հաստատված է

Ձվելի գյուղից։ Նրա հուղարկավորությունը նույնպես վերածվեց համաժողորդական սգո հանդեսի: Ներկա էր ամբողջ քաղաքը։

Ցավոք պետք է նշել, որ Մուսխի հաջողությունը չզարգացավ թուրքական կանոնավոր զորքերի գավառում հայտնվելու պատճառով:

Շնորհիվ հայերի եւ վրացիների եղբայրական եւ անկեղծ համագործակցության, հերոսական եւ խելացի կազմակերպված ինքնապաշտպանության Ախալցխայի գավառի հայ եւ վրացի բնակչությունը պաշտպանեց իր գոյությունը, հիմնականում չբռնեց գաղթի դաժան ճանապարհը, որի անասելի ծանր հետեւանքները գոնե հայերիս գերազանց հայտնի են... Օրինակ հարեւան Ախալքալաքի գավառի 80000 գաղթականներից կես տարվա ընթացքում գաղթավայրերում սովից եւ համաճարակից զոհվեց 40 հազարը...

Չնայած հունիցի սկզբներին վրաց մենշեւիկները Ախալցխայի գավառը մինչեւ տարեվերջ հարկադրաբար զիջեցին Թուրքիային, այնտեղից հայերն ու վրացիները չհեռացան, որովհետեւ բարբարոս նվաճողներն անգամ ստիպված էին տեղի հայ եւ վրացի քաջարի բնակչության հետ վարվել բավականին զգույշ եւ հաշվի նստել նրանց հետ...


ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ՝ ՈՒՍ ՈՒՍԻ
«Խորհրդային Հայստան»

թիվ 278,

1 դեկտեմբերի 1989թ.

Ախալքալաքի ինքնապաշտպանությունը

Ախալցխայի 1917թ. դեկտեմբերի 27-30-ը տեղի ունեցած դեպքերը (տեղական թուրքերի կողմից հազար հոգով քաղաքի շրջապատումը) տագնապ առաջացրին նաեւ Ախալքալաքի գավառում, որտեղ ապրում էին նաեւ մեծաթիվ թուրքեր։ Մահմեդականների 24 գյուղերը հիմնականում կենտրոնացած էին գավառի հարավ-արեւմտյան մասում Կուր գետի աջ ափին Խերթվիսի եւ Կարծախի գյուղական հասարակություններում, Ախալցխայի գավառի թուրքերի անմիջական հարեւանությամբ եւ պատրաստ էին նրանց, ինչպես նաեւ Չըլդըրի (Զարիշատ)