Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/126

Այս էջը հաստատված է

(գնդի հրամանատար Առաքելովին) եւ 10-15 ցածրաստիճան սպաների, հանդերձանք 1200 զինվորի համար, 550 հրացան եւ 6600 փամփուշտ, 4 գնդացիր։ Ընդամենը այսքանը 2000 զինվորից բաղկացած գնդի համար։ Դա, իհարկե, անչափ քիչ էր, որը եւ հետագայում, ինչպես կտեսնենք, իր խիստ բացասական ազդեցությունն ունեցավ գավառի ինքնապաշտպանության գործի վրա... Հայ կամավորները մեծամասամբ ծառայել էին ցարական բանակի շարքերում, կռվել տարբեր ռազմաճակատներում եւ հմուտ զինվորներ էին։ Նրանց մեծ մասը կրում էր ռազմաճակատից իր հետ բերած զենքը։

Բացի այս կամավորական գնդից, 1918թ. հունվարին թուրքական գյուղախմբերին սահմանակից հայկական եւ վրացական գյուղերում ստեղծվում էին ինքնապաշտպանական խմբեր։ Առաջինը զինվեցին Դամալա գյուղի բնակիչները մի քաջարի երիտասարդի Մատո (Մարտիրոս) Սահակյանի գլխավորությամբ։ Ստեղծվեց 250 հոգուց բաղկացած վաշտ։ Գյուղը մտնում էր Ախալցխայի գավառի մեջ, սակայն այն քաղաքից հեռու լինելով 33 վերստ եւ շրջապատված 20 թուրքական գյուղերով, աջակցություն էր ստանում Ախալքալաքից, որի սահմաններին մոտ էր գտնվում։ Գյուղի հայ քաջերը, որոնք իրենց համեմատում էին զեյթունցիների հետ, վեց ամիս գտնվելով շրջապատման մեջ, կռվեցին իսկական առյուծների պես հավատարիմ մնալով իրենց «զեյթունցի» կոչմանը։ Իր քաջությամբ աչքի ընկավ խմբապետ Արսեն Պետրոսյանը, որն իր 19 կտրիճ զինվորներով կռիվներից մեկի ժամանակ 1918թ. ապրիլի 4-ին պարտության մատնեց 300 հոգուց բաղկացած թուրքական հրոսակախմբին 3 Ժամ տեւած մարտի ընթացքում սպանելով ութին եւ վիրավորելով հինգին, տալով մեկ զոհ միայն։

Կռիվներում աչքի ընկան նաեւ խմբապետ Ղարա Մատոն եւ իր երիտասարդ կինը: Ախալքալաքի գավառում առաջինը զինվեցին Ազարվեթ եւ Ալաստան հայկական գյուղերը։ Ալաստանում 300 հոգուց կազմված կամավորական խումբ ստեղծվեց Պետրոս (Պետուշ) Դարբինյանի գլխավորությամբ։

Վրացաբնակ (ծագումով հայ կաթոլիկներ են) Խիզաբավրա եւ Սարո գյուղերում ստեղծվեց ինքնապաշտպանական «հազարյակ» Ալեքսանդրե Խուցիշվիլու գլխավորությամբ Ախալքալաքի գավառի վրացական գյուղերի երիտասարդներից։ Այն բաժանվեց չորս «հարյուրյակի»։ «Հազարյակը» լավ էր զինված։ Հրացաններից բացի, ունեին բավականաչափ գնդացիրներ եւ 4 թնդանոթ։ Հետագայում, երբ Թուրքիան