Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/130

Այս էջը հաստատված է

ափը եւ այն ափից ազատագրված վրացիներին բերին բնակեցրին վրացական Քիլդա եւ Չուրչխել գյուղերում։

Երբ ապրիլի 9-ին (22-ին) Անդրկովկասյան սեյմն իրեն անկախ հռչակեց, դրանով փաստորեն ազատ արձակեց Թուրքիայի թեւերը, որի համար արդեն 1877թ. սահմանի պրոբլեմը ի չիք դարձավ։ Մնացածը թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշայի համար, մարզական լեզվով ասած, տեխնիկայի հարց էր, որին էլ նա հմտորեն էր տիրապետում... Թուրքերը հեշտությամբ ապրիլին գրավեցին Սարիղամիշը, Բաթումը եւ Կարսը։ Վերջինս գրավվեց գրեթե առանց կռվի Անդրկովկասյան կառավարության գլուխ կանգնած մենշեւիկ-պարագլուխների դավաճանության հետեւանքով։ Այս հանգամանքներում Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների հայության եւ վրացիների վիճակն ավելի ծանրացավ։ Տեղական թուրքերն իրենց «մեծ եղբոր» բազմակողմանի աջակցությամբ հզորացած եւ ոգեւորված նորանոր չարիքներ ու ոճիրներ էին գործում։ Այսպես, Խըրթըզի (Խերթվիս) գյուղական հասարակության թուրքերը մայիսի 7-ին (ապրիլի 25-ին) հարձակվեցին վրացական Սարո, Խիզաբավրա գյուղերի վրա։ Վրաց քաջորդիները կասեցրին թշնամու առաջխաղացումը։ Այդ ժամանակ թշնամու թիկունքին հարվածեցին Գյումբուրդայի, Դիլիսկայի հայերը։ Խերթվիսի թուրքերը երեք կողմից շրջապատվեցին եւ հինգօրյա դաժան մարտերից հետո ոչ միայն թողին Սարո գյուղի պաշարումը, այլեւ տալով հսկայական կորուստներ լքեցին իրենց գյուղերն ու փախան Քոի ձախ ափը։ Գյումբուրդացիներն այս փայլուն հաղթանակից հետո պարտության մատնեցին նաեւ Հոգամի թուրքերին եւ տեղահան արին նրանց։

Իհարկե, այս եւ մյուս հաղթանակներն ունեին տեղական նշանակություն, իսկ ընդհանուր դրության տերը Թուրքիան էր, որը սողալով առաջ էր շարժվում։ Թուրքական բանակները 1918թ. մայիսի 15-ին համարյա առանց դիմադրության հանդիպելու գրավեցին նաեւ Ալեքսանդրապոլը։ Այդ ընթացքում Վեհիբ փաշան մտադիր էր, դեպի Բաքու եւ Երեւան արշավելիս ապահով թիկունք ունենալու համար, լուծել նաեւ Ախալքալաքի հարցը։ Նրա ուղարկած կանոնավոր զորքերը մայիսի 7-ին (20-ին) Չըլդըրի թուրքերի հետ միասին հարձակվեցին Կարծախի վրա։ Այդ ժամանակ Կարծախ եւ Սուլդա գյուղերում էր գտնվում Ախալքալաքի հայկական գունդը։ Թշնամին զգալով, որ պաշտպանների զգոնությունը թուլացած է, գիշերային գրոհով հանկարծակիի բերեց նրանց եւ գրավեց Կարծախի բարձունքներին տեղադրված երկու