Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/132

Այս էջը հաստատված է

մարդ: Ժողովուրդը 17-ի երեկոյան ազգային խորհրդի հետ միասին որոշել էր մնալ ամբողջ գյուղով եւ կռվել մինչեւ վերջին մարդը... Դաժան որոշում էր, իհարկե, բայց արժանապատվությամբ մեռնելը սաթխացին գերադասում էր ստրկական կյանքից... Բայց երեկոյան, երբ արդեն սպառվում էր ռազմամթերքը, ազգային խորհուրդը որոշեց գաղթեցնել կանանց ու երեխաներին, որոնց հորդացած Թափարավան գետն այն կողմ անցնելուց հետո միայն այրերը հեռացան մեծ ափսոսանքով լքելով դիրքերը...

Երկուստեք ահռելի թվով գոհեր տվեցին։ Գերիների վկայության համաձայն, թուրքերի զոհերին հաշիվ չկար։

Թուրքական զորքը շարժվեց Ախալքալաք: Մաջադիա գյուղի մոտ, գետի ափին մայիսի 19-ին (հունիսի 1-ին) դիրքեր բռնած հայկական գնդի զինվորները, գյումբուրդացիները եւ մյուս գյուղերի զինված ուժերը չկարողացան դիմանալ թշնամու գրոհին եւ նահանջեցին դեպի Բակուրիան եւ Ծալկա...