Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/134

Այս էջը հաստատված է

գավառում սրվեցին ազգամիջյան հարաբերությունները: Գավառի թուրքերը, որ կազմում էին բնակչության վաթսուն տոկոսից ավելին, ոչ առանց Թուրքիայի դրդման ու հրահրման, ոչ առանց Անդրկովկասի թուրքերի (ադրբեջ.) Թիֆլիսի թուրք ազգային խորհրդի աջակցության, 1917թ. դեկտեմբերի 27-ին 15 հազար զինված մարդկանցով շրջապատեցին Ախալցխան եւ պահանջեցին քաղաքը իրենց հանձնել, որպեսզի դարձնեն այն իրենց ապագա կանտոնի (ինքնավարություն) կենտրոնը։ Մեսխեթի թուրքերի պարագլուխ Օմար էֆենդին քաղաքի ղեկավարների հետ բանակցության ժամանակ հայտարարեց, որ իրենք հայերից պահանջ չունեն, իրենց հաշիվը վրացիների հետ է... Զ. Զորյանը, որն առաջին քայլերն էր կատարում որպես քաղաքագլուխ եւ որպես քաղաքագետ, միանգամայն ճիշտ կողմնորոշվեց եւ մերժեց Մեսխեթի թուրքերի պահանջը քաղաք մտնել: Նրա գլխավորությպմբ անմիջապես կազմակերպվեց քաղաքի ինքնապաշտպանության գվարդիա եւ հմուտ ու փորձված հրամանատարների ղեկավարությամբ ուղարկվեց քաղաքից դուրս դիրքեր բռնելու...

Մութ ուժերը, սրելու համար լարվածությունը, նոր սադրանք էին սարքել՝ երկու սպանված թուրքեր էին գցել Ախալքալաքի ճանապարհին նրանց սպանության մեջ մեղադրելով հայերին (ծանոթ սցենար է, չէ՞...)։

Չնայած ստեղծված նման ծայրահեղ իրավիճակին, Զորյանը կարողացավ այնքան ճկուն ու նրբորեն կազմակերպել բանակցությունների ընթացքը թուրքերի հետ, որ մինչեւ իր պահանջով Կովկասի կոմիսարիատից ներկայացուցիչներ ժամանեցին Ախալցխա...

Կարճ ժամանակամիջոցում բանակցությունների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նախապատրաստման ընթացքում Զորյանի հեղինակությունն այնքան էր բարձրացել, որ հունվարի 27-ին նորընտիր Ազգային խորհրդի նիստում նրան միաձայն ընտրեցին Ախալցխայի գավառի հայոց ազգային խորհրդի նախագահ։

Նա Ախալցխայում հունվարին տեղի ունեցած ազգամիջյան խորհրդի նիստերում կատարում էր կոնստրուկտիվ առաջարկություններ հակառակորդ կողմերին հաշտեցնելու եւ գավառում խաղաղություն հաստատելու համար, գտնելով, որ այդ տեղական նշանակության միջադեպերը կարող են արագորեն կրել համաանդրկովկասյան բնույթ (չէր սխալվում...)։ Զորյանը բանակցություններին զուգահեռ «փայտը ձեռից չէր գցում...» գիտենալով, որ գործ ունի թուրքերի հետ, որոնց երբեք