Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/145

Այս էջը հաստատված է

խելակորույս սկսեցին փախչել դեպի Ասպինձա, որը Դամալայից 4-5 կմ հեռավորության վրա է գտնվում…

Թնդանոթների արկերը արդեն պայթում էին Ասպինձայում եւ նրա շրջակայքում խլելով թշնամու տասնյակ կյանքեր… հետապնդելով փախչող թուրքերին, մեր հեծելազորը, այնուհետև նաև հետևակը, ներխուժեց Ասպինձա։ Վերջին մարտական գործողությունները, որ տեղի ունեցան գյուղի փողոցներում, ավարտվեցին երեկոյան։ Թշնամին գլխովին ջախջախված էր։ Թուրքերի հարյուրավոր դիակներ էին փռված Դամալայի մերձակայքի սարալանջերից մինչև Ասպինձայի փողոցները։

Թշնամու կորուստների մասին մասնակիորեն տեղեկանում ենք Ախալցխայի «Շարժում» թերթի 1918թ. թիվ 31-ում տպագրված լուրերից։ Ծղաթբիլա գնացած միմոխրեբցի վիրավոր թուրք պատմել է, թե մի քանի օր առաջ իրենցից հավաքել են հազարի չափ զինված մարդկանց ել տարել Ասպինձա, որտեղ սոսկալի կռիվ է տեղի ունեցել և իրենցից 200 հոգի հազիվ են ազատվել…

Զգալի թվով զոհեր տվին նաև վրացական և հայկական զորքերը։ Ըստ Մ. Վելիջանաշվիլու (տես վերոհիշյալ աշխ., էջ 39) Խիզաբավրայի և Սարոյի «հազարյակը» տվեց 67 սպանված, 85 վիրավոր։

Ասպինձայի մոտ հաղթանակը լիակատար էր, որը ձեռք բերվեց հայերի եւ վրացիների համագործակցությամբ, համախմբվածությամբ, թուրքերի կողմից շրջապատման հետեւանքով ծանր վիճակի մեջ գտնվող իրենց ախալցխացի հայրենակիցներին օգնելու և սատար լինելու բուռն ցանկության ու քաջության շնորհիվ…

«Հազարյակի» ոգին հանդիսացող Եփ. Վելիջանաշվիլին իր անձնական օրինակով ոգեւորում, գրոհի էր տանում ենթականերին… Ալ. Քութաթելին իր վերոհիշյալ գրքում (էջ 214-217) հիացմունքով է նկարագրում հայ հոգևորականի արիությունը մարտի դաշտում։ Նա գրում է, թե ինչպես հայ խիզախ հոգեւորականը կապած մի քանի փամփշտակալներ, հրացանը ձեռքին, փարաջայի փեշերը գոտկատակը խրած, գնում էր հայ կամավորների առջևից… Թուրքերը հանդիպելով այգում դիրքավորված հայ հոգևորականի ջոկատի կրակին, փախչում էին Ասպինձայի ուղղությամբ…

Այս փառավոր հաղթանակում անչափ մեծ էր փորձված հայդուկ, ծագումով Ախալցխա քաղաքից, Ուսուլ Խեչոյի դերը։ Նա իր համաքաղաքացիներ Աշիգի, Հաճի Լեւոնի, Մկրտիչի և այլոց հետ միասին Արեւմտյան

― 147 ―