Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/154

Այս էջը հաստատված է

ՋՍՎԱԽՔԻ «ՎԻՇԱՊ» ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐԸ

«Բանբեր Երևանի Համալսարանի»

թիվ 2,

Երևան 1989թ.


Պատմական Հայաստանի տարածքում Գեղամա լեռներում, Սևանի ավազանում, Շիրակում, Արագածի լանջերին, Կոտայքում, Ամբերդում, Փոքր Հայքում, Վայոց Ձորում, Թոեղքում, Ջավախքում և այլուր գետերի ափերին, լճերի ավազաններում, աղբյուրների մոտ կանգնեցված են վիշապ-կոթողներ, որոնք կապվում են ջրի պաշտամունքի հետ։

«Վիշապները» 1909թ. Ն. Մառը և Յա․ Սմիռնովն առաջինը հայտնաբերեցին Գեղամա լեռներում։ Այդ քառակող և ձկնակերպ քարակոթողների մասին գրած իրենց ոաումնասիրության՝[1] մեջ նրանք ևս տեղացիների նման այդ քարակոթողներն անվանեցին «վիշապ»։ Այնուհետեւ ուրիշ ուսումնասիրողներ նույնպես անդրադարձան Հայկական լեռնաշխարհին հատուկ այս զարմանալի հուշարձաններին։

ՄՈՒՐՋԱԽԵԹԻ ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԸ

Ախալքալաքից 4 կմ հարավ գտնվող Մուրջախեթ գյուղի հին գերեզմանոցում վեր է խոյանում սև բազալտից պատրաստված կոթող, որի բարձրությունը մոտ 3 մետր է։ Գյուղի հայերն այն անվանում են «կաթքար», իսկ վրացիները «ձուձուս-քվա» («կուրծք-քար»)։

Այս հուշարձանն առաջին անգամ նկարագրել է հայ նշանավոր ազգագրագետ Ե. Լալայանը 1892թ.[2], որը կրկնել է 1931թ.։ Նա համառոտ գրի է առել սրա մասին լեգենդը և դրա հետ կապված ծեսերը, այն անվանելով «կաթ-քար»։ Այս արձանին անդրադարձել է նաև Խ. Աամվելյանը (1927 և 1931թթ.), որը նույնպես անվանում է «կաթ-քար», և նա էլ Ե. Լալայանի նման այն կապում է Ֆալլուսի պաշտամունքի հետ[3]։

  1. М. Я. Марр, Я. И. Смирнов, Вишапы, М., 1931
  2. Ե․ Լալայան, Ջավախքի բուրմունք, Թիֆլիս, 1892, էջ 53, ծանոթ․ 1
  3. Խ․ Սամուելեան, Քարի պաշտանմունքը հայերի մեջ, «Հանդես ամենօրեայ», 1927, թիվ 9, էջ 524, նույնի Հայաստանի հին կուլտուրան, Եր․, 1931, էջ 319-120