Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/155

Այս էջը հաստատված է
Նկ․ 2․ Մուրջախեթի վիշապաքարը (լուս․՝ Վ․ Բրոյանի)

Ե. Լալայանից հետո, ինչպես այս կոթողը, այնպես էլ երկրորդը (ընկածը), նկարագրել է Ի. Ռոստոմովը (1898թ. ռուսերեն, 1901թ. վրացերեն), որը նույնպես հուշարձանները կապում է Ֆալլուսի պաշտամունքի հետ[1]։

1909թ. վերջինիս կրկնում է Է. Թաղաիշվիլին[2]։ Սակայն Է. Թաղաիշվիլու հրապարակած կոթողի լուսանկարը տեսնելով ակադեմիկ Յա. Ի. Սմիռնովը գտնում է, որ այնտեղ Ֆալլուս չի քանդակված, այլ իր կարծիքով հուշարձանը «վիշապ» է[3]։ Նույն կարծիքը 1917թ. պաշտպնել է նաեւ Լոմիան, որի հետ համամիտ է նաեւ Ն. Մառը: Վերջինս գրում է. «Ախալքալակ քաղաքի մոտ Մուրջախեթ գյուղում կան կոթողներ, որոնք սովորաբար հանդիպում

  1. И. Ростомов, Ахалкалакский уезд в археологическом отношении, стр. 93-94
  2. Е. Такайшвили, “Материалы по археологии Кавказа”, т. XII, М., 1909, стр. 28, рис. 13.
  3. Լ. ՄելիքսԵթ-ԲԵկ, Մեգալիթյան կուլտուրան Վրաստանում Ճ(վրաց.), Թբ., 1938, էջ 99։