Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/156

Այս էջը հաստատված է

են «վիշապների» կամ քարե հսկա ձկների տեսքով[1]։ Նույնպիսի կարծիք է հայտնում նաեւ Ի. Մեշչանինովը եւ գրում, որ քարի վերեւի մասում քանդակված են ցուլի գլուխ եւ ոտներ[2]։ Այս հուշարձաններին հանգամանորեն անդրադարձել է Լ. Մելիքսեթ-Բեկը 1938թ. իր «Մեգալիթյան կուտուրան Վրաստանում» վրացերեն գրքում, որտեղ նա նույնպես գտնում է, որ Մուրջախեթի կանգնած հուշարձանը վիշապ է, այլ ոչ թե Ֆալլուս։ Նրա կարծիքով քարի վերեւի մասում ոչ թե ցուլի գլուխ ու ոտներ են քանդակված, այլ շան գլուխ, երկու թռչուն գլխի երկու կողմերում, եւ երկգլխանի օձ, որոնք խորհրդանշում են ա. երկինքը (թռչուններ), բ. երկիրը (շան գլուխ) եւ գ. ստորերկրյա աշխարհ (օձ)[3]։

1941թ. Մ. Աբեղյանն իր «Վիշապներ» կոչված կոթողներն իբրեւ Աստղիկ-Դերկետո դիցուհու հուշարձաններ» աշխատության մեջ գրում է. «Խորհրդային Հայաստանի սահմաններին մոտիկ, Ախալքալակից հարավ կա մի արձան, որի վրա, ի միջի այլոց, նկատվում են երկուր թռչուն եւ երկու գլխանի մի օձ, բայց չկա ձուկ քանդակված»[4]։ Գ. Ս. Ղափանցյանն էլ 1952թ. անդրադառնալով վիշապների հարցին, իր “О каменных стелах на горах Армении” աշխատության մեջ Մուրջախեթի հուշակոթողի մասին գրում է հետեւյալը. «Ախալքալակից 4 կմ հարավ գտնվող Մուրջախեթ գյուղի քարե սյան վրա, վերեւի մասում կան նաեւ բարձրաքանդակներ, որոնց մեջ կարելի է տարբերել երկու թռչուններ եւ երկգլխանի օձ»[5]։

Այսպես, ուրեմն, երբ մոտիկից դիտում ես կոթողը, պարզորոշ երեւում է, որ վերոհիշյալ մի քանի գիտնականների (Յա. Սմիռնով, Ն. Մառ, Ի. Մեշչանինով, Լ. Մելիքսեթ-Բեկ, Մ. Աբեղյան, Գ. Ղափանցյան) կարծիքը հուշարձանի վիշապ լինելու վերաբերյալ միանգամայն ճիշտ է, չնայած վրան ձուկ չի քանդակված եւ ոչ էլ օձ՝ ձկան աչք ու խռիկներ (բայց եւ այնպես, քարը կողքերից ինչ-որ չափով նմանեցրած է ձկան)։

Քարի վերեւի մասում քանդակված է (բարձրաքանդակ) ցուլի գլուխ, պոզեր, որոնք զլխին զուգահեռ երկու կողմից համաչափորեն իջնելով

  1. “Христианский восток”, т. VI (1917-20), Пгр. 1922, стр. 335.
  2. Н. Марр и И. Орбели, Археологическая экспедиция 1916г. в Ван, Пгр., 1922, стр. 41.
  3. Լ. Մելիք-Բեկ, նշվ. աշխ., էջ 99-100
  4. Մ. Աբեղյան, Երկեր, հ. Է, Եր., 1975, էջ 106:
  5. Кананцян, Историко-лингвистические работы, т. II, Ер., 1975, стр. 328.