Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/164

Այս էջը հաստատված է

է հետևից: Քանի որ հյուղակի պատը շատ մոտ է խաչին (կես մետր է հեռավորությունը), չի նկատվում նրա կենտրոնի 12-13 սմ տրամագծով շրջանակը, որը նույնպես բարձրաքանդակ է մոտ 2 սմ բարձրությամբ։

Խաչի բարձրությունը տնակի հատակից 2.25 մ է, թևերի բացվածքը (քարի լայնությունը) 0.60 մ։ Խաչքարն իր արեւի խորհրդանշանով եւ կատարման ձեւերով շատ է նման Ռադիոնովկայի խաչին։ Չափերի մեջ էլ մեծ տարբերություններ չկան։

Քարակոթողը մեջտեղից ջարդված է, բայց կանգուն է։ Հուշարձանի այդքան մոտ լինելը բերդի պարիսպների ըստ երեւույթին պետք է բացատրել նրա կիկլոպյան ամրոցին ժամանակակից լինելով։ Այս ամրոցի մասին տեղեկություններ կան 4-րդ դարից։

Պետինգերյան քարտեզի մեջ նշված է Pagas բնակավայրը, որը, նախ Տոմաշեկը, ապա Հ. Մանանդյանը նույնացնում են ժամանակակից Փոկա գյուղի հետ[1]։

Խաչը այժմ պաշտվում է որպես «սուրբ Հովհաննես»։ Խաչին հագցնում են կանացի շորեր, «գլխին» կապում գլխաշոր, «մեջքին»՝ գոտի, գոգնոց։ Հավանաբար այն նախաքրիստոնեական շրջանում պաշտվել է նաեւ որպես կին, («Քարե հարսնացու»), և պտղաբերության պաշտամունքի մնացուկը պահպանվել եւ հասել է մինչեւ մեը օրերը։ Լ. Մելիքսեթ-Բեկը հենվելով Ն. Մառի դատողությունների վրա, գտնում է, որ խաչքարերը «վիշապներից» են վերաքանդակված։ Այս կապակցությամբ իր գրքում մեջ է բերում Ն. Մառի հետեւյալ միտքը. «Այդ բացարձակապես հայկական արվեստը բնորոշող «նախնիների հուշարձաններ» (յուշիկ հայրենեաց) Հայաստանի հնագույն քանդակագործական հուշարձանների չորրորդ ձեւափոխումն է. առաջինը Գեղամա լեռներում գտնված քարե վիթխարի ձկները մ.թ.ա. 4-5-րդ հազարամյակներից առաջ պատրաստված վիշապները, երկրորդը հարթ սյուները կամ Վանի թագավորների կոթողները, երրորդը քրիստոնեության քանդակագործության պատկերներով զարդարված սյուները պատրաստված մինչեւ 10-րդ դարը, եւ այնուհետեւ «խաչքարերը»[2]։

  1. Հ․ Մանանդյան, Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները, էջ 129-131։
  2. Н. Марр, Армянская культура, её корни и доисторические связи, стр. 68