Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/165

Այս էջը հաստատված է

Հայկական լեռնաշխարհում «վիշապների» ձեւափոխամները զուտ հայկական մշակույթի հուշարձանների խաչքարերի, կատարվել են սկսած 8-9-րդ դարերից մինչեւ 18-րդ դ.[1]։

«Վիշապները» ցասման խաչի վերածելու օրինակ կա նաեւ Մ. Աբեղյանի հիշատակած Աժդահա-յուրտ կոչված վայրում[2]։ Նման երկու վիշապ-խաչքարեր Ա. Շահինյանը հայտնաբերել է նաև Վայոց ձորում[3]։ Եթե այս կոթողների վրա հիմնականում պահպանվել են վիշապները բնութագրող քանդակները, ապա մեր խնդրո առարկա Ջավախքի (ինչ պես նաեւ Թռեղքի) խաչքարերի վրա արեւի շրջանակից բացի ուրիշ քանդակներ չեն պահպանված։ Դա բնական է, որովհետեւ քարերը ամբողջությամբ վերամշակել են հին աշխարհի կոթողները ազատ թելերով ծավալային խաչերի վերածելիս։

ՓԱՐՎԱՆԱՅԻ («ԹԻՔ-ՔԱՐ») ՎԻՇԱՊԸ

Նկ․ 4. Փարվանայի (թիք-քար վիշապի գլուխը։ (նկ․՝ Վ․ Բորյանի)

Փարվանա լճից 2-3 կմ դեպի հյուսիս-արեւելք, Ռադիոնովկա գյուղից ուղիղ 6 կմ հեռավորությամբ, Բոգդանովկայից դեպի Շալկա տանող խճուղու աջ կողմում գտնվող «Թիք֊քար» լեռնանցքում կանգնած է ժողովրդի կողմից «Թիք-քար» կոչվող քարակոթողը, որի բարձրությունը 3.5 մ է, լայնությունը՝ 0.70-0.80 մ (նկ. 4)։ Այս քարը եւս պաշտվում է եւ համարյա նույն առումով, ինչպես Մուրջախեթի եւ Գանձայի վիշապները։

Հուշարձանը Լ. Մելիքսեթ-ԲԵկն անվանում է մենհիր։ Դա միակ ուսումնասիրությունն է այս կոթողի մասին։ Նա հետեւյալ կերպ է նկարագրում այն. «Գտնվում է Ծալկայից դեպի Փարվանա լիճը տանող ճանապարհի ձախ կողմում, Կեչուտի լեռների լանջերին, Թյուլիդաղ

  1. ՀԽՀ, հ. 5, էջ 507։
  2. Մ. Աբեղյան, նշվ. աշխ., էջ168։
  3. Ա. Շահինյան, Վայոց Ձորի վիշապ-կոթողները, ՊԲՀ, 1976, թիվ 1։