Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/166

Այս էջը հաստատված է

անվանում են Դալի-դաղ - Ա.Ս.) լեռան ուղղությամբ, այսպես կոչված «Թուրքական գերեզմանոց» վայրից վերեւ։ Տեղացիները «Թիքմա-տաշ» են անվանում։ Այն լայնեզր գլխարկի ձեւ ունի եւ շատ նման է Շամիրամում գտնվող մենհիրին։ Չափերն են՝ բարձրությունը՝ 3.5 մ, շրջագիծը՝ 3 մ, դրսից (մակերեսին) շատ գնդակներ են դիպել, կարծես օգտագործել են որպես թիրախ։ Ռազմական տեղագրական քարտեզների վրա հայտնի է որպես “Столб Тикма-Таш”[1]։

Կոթողի արեւելյան երեսի վրա՝ վերեւում, քանդակված է ցուլի գլուխ, որը չնայած բարձրաքանդակ է, առաջին հայացքից չի նկատվում։ Եվ պատահական չէ, որ Լ. Մելիքսեթ-Բեկը չի նկատել այդ հիանալի քանդակը։ Դա նրանից է, որ քարը խիստ ծակոտկեն է։ Բացի դրանից, ինչպես ճիշտ է նկատել Լ. Մելիքսեթ-Բեկը, հուշարձանի վրա շատ է կրակված, եւ պմբողջ մակերեսը պատված է մոտ 2 սմ խորության եւ 3 սմ տրամագիծ ունեցող փոսերով, որոնք, ինչ խոսք, թողել են իրենց ավերիչ հետեւանքները։

Ցուլի գլուխը քանդակված է բարձր արվեստով։ Այն, իմ կարծիքով, վիշապաքարերի վրա քանդակված նմանատիպ ցուլերի գլուխների մեջ լավագույնն է եւ ավելի շատ է նման ցուլի բնական տեսքին։ Այդպիսի ցուլեր են քանդակված Գեղամա լեռների վիշապների վրա[2]։ Գլխի վերեւում պոզերի հետեւից երեւում են կենդանու ականջները։ Հզոր եղջյուրները կողք թեքվելով, աստիճանաբար կորանում են եւ բարակող ծայրերով մոտենում դնչին։ Հուշակոթողի վրա ձկան գլուխ, աչք, խռիկներ չեն քանդակված։ Սակայն քարն ունի ձկան տեսք։ Այնուամենայնիվ, հուշարձանի վրա քանդակված ցուլի գլուխն էլ բավական է այն վիշապների շարքը դասելու համար։

Ջավախքի (ինչպես նաեւ Թռեդքի) մեգալիթյան շրջանի այս կոթողները, առանձնապես վիշապները, իրենց ընդհանուր մտահղացմամբ ու բովանդակությամբ նման են Գեղամա լեռների, ինչպես եւ ամբողջ Հայկական լեռնաշխարհի մյուս շրջանների վիշապներին, չնայած, յուրաքանչյուր վիշապ առանձին վերցրած ունի իր խիստ ընդգծված ինքնատիպությունը, որն արտահայտվում է դրանց տարբեր չափերով,

  1. Լ. Մելիքսեթ-Բեկ, նշվ. աշխ., էջ 89:
  2. Լ. Ա. Բարսեղյան, Գեղամա լեռների «վիշապները», ՊԲՀ, 1967, թիվ 5, վիշապաքարի հետեւի երեսին, թիվ 1, 6, 8, 9, 12, 16, 17 կոթողների վրա, էջ 184-187: