հուշարձաններ են» (1925թ. Ն. Մառ, «Հայկական մշակույթ»)։
Այս կարծիքը հաստատվում է նաեւ նրանով, որ հնդեվրոպական մի շարք ցեղեր իրենց նախահայրենիքից (Հայկական լեռնաշխարհ, Արեւելյան Անատոլիա, Հյուսիսային Միջագետք, Արեւմտյան Իրան) դուրս են եկել մ.թ.ա. 4-րդ հազարամյակից ոչ ուշ (Թ. Վ. Գամկրելիձե եւ Վ. Վ. Իվանով, «Հնդեվրոպական լեզուն եւ հնդեվրոպացիները») եւ, հավանաբար հետները տարել են իրենց վիշապները կամ վիշապների գաղափարը...
Հայտնի է, որ ճշմարտությունը հաճախ ի հայտ է գալիս բանավեճերի շնորհիվ։ Ու դրա համար էլ, երբ կարդացի Ն. Զորօղլյանի եւ Մ. Հովսեփյանի արձագանք-հոդվածը («ճանաչել եւ պահպանել») իմ հոդվածի («Վիշապաքարերը Փարվանա լճի շրջակայքում») կապակցությամբ գրված, անկեղծորեն ուրախացա։ Բայց միաժամանակ ընկերների չպատճառաբանված, կռվարար դիրքը հաճելի չէր։ Այնուամենայնիվ, նրանք վիճում են «իրենց» հուշարձանների շուրջը... Այո, արդարացի է եւ օգտակար բանավեճը, երբ նյութը կողմերը ուսումնասիրել են հանգամանորեն եւ ունեն ասելիքը հիմնավորող համոզիչ ու անկասելի փաստեր։ Ցավոք, ինչպես երեւում է, ընկերները առանց փաստերի «վիշապների» մասին ստեղծել են իրենց սեփական պատկերացումը, որը չի համապատասխանում ընդհանրապես վիշապ-կոթողների արտաքին նկարագրին, նրանց էությանը: Օրինակ, ընկերների կարծիքով վիշապաքարերը այնպիսին են, որ դրանք նույնիսկ տապանաքար են դարձել, եւ ցույց են տալիս տեղը՝ Փոկայի հին գերեզմանոցը։ Սակայն ամբողջ աշխարհին հայտնի է, որ անգամ ամենամեծ տապանաքարի երկարությունը չի կարող անցնել 1.5 մետրից, հաստությունը 50, լայնությունը 60 սանտիմետրից։ Իսկ այդ դեպքում ինչպես կարելի է վիշապաքարերը