Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/173

Այս էջը հաստատված է

րը «վիշապի» են։ Երկարությունը հատակից մոտ 2.5 մ է։ Հողի մեջ քարից շատ է մնացել: Դա երեւում է նրանից, որ բլրի զառիթափ լանջը հող լցվելով հարթեցվել է ի հաշիվ հուշարձանի բարձրության, եւ դարձվել է կառույցի հատակը։

Բավականին հետաքրքիր է նաեւ Վլադիմիրովկա գյուղի մոտ գտնվող քարը: Այն լճից մոտ 1.5 կմ հարավ է գտնվում, հին գյուղատեղի ավերակների վերեւում։ Այս քարը եւս պաշտվում է։ Քարի երկարությունը գետնից 2.42 մ է, լայնությունը 1.10 մ, իսկ հաստությունը 0.45-0.50 մ։ Այն բաց վարդագույն է, խորդուբորդ ու անմշակ:

Եթե Փոկայի եւ Վլադիմիրովկայի հուշարձանները ինչ-որ չափով կասկած հարուցում են, ապա ժողովրդի կողմից Թիքքար կոչվող կոթողը, ինչպես Գանձայինը, անառարկելիորեն վիշապ է։ Այն կանգնեցված է Փարվանա լճից 2 կմ դեպի հյուսիս-արեւելք, Թիքքարի լեռնանցքում, ճանապարհի կողքին:

Վիշապ-ձկան երկարությունը 3.47 մ է գետնից մինչեւ վեր, իսկ մի զգալի մասն էլ թաղված է գետնի մեջ։ Լայնությունը 1 մետր է, հաստությունը 0.70-0.80 մ։ Վերեւում ցայտուն երեւում է գոմեշի (ցուլի) գլուխը, որի եղջյուրները երկու կողմից կռանալով համաչափորեն իջնում են ցած մինչեւ ռունգերը։ Այս հուշարձանի վրա եւս պարզորոշ երեւում է ձկան գլուխը: