Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/177

Այս էջը հաստատված է
ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ «ՎԻՇԱՊ» ԿՈԹՈՂԸ

Հուշարձանը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջին, Անիի շրջանի Սառնաղբյուր (նախկին Ուռուտ) գյուղի արեւմտյան ծայրամասում, դաշտում։ Այն գյուղացիներն անվանում են «խաչքար» և միաժամանակ չբեր կանայք այցելում են հուշարձանին, որպես Ֆալլուսի, նրա մոտ կատարում պաշտամունքային ծիսակատարություն, մոմ վառում և զոհ մատուցում։ Երկու դեպքում էլ սխալ է մեկնաբանվել հուշարձանը։ Նախ, այն «խաչքար» են անվանել, որովհետև հսկայական քարե ձկան գլուխը կտրելով ու այնտեղ փոս փորելով ինչ-որ ժամանակ, հավանաբար, վաղ քրիստոնեության շրջանում, կանգնեցրել են ծավալուն քարե խաչ, որն այժմ տեղում չի։ Այն, ամենայն հավանականությամբ, ցած է գցվել Խորհրդային կարգերի ժամանակ…

Երկրորդ դեպքում, այդ հսկայական հուշարձանը բոլորովին նման չի Ֆալլուսի, որովհետև Ֆալլուսը հատուկ առնանդամի քանդակապատկեր է լինում, ոչ նման ահռելի չափերի…

Նկ․ 1. Սառնաղբյուրի «վիշապ» կոթողը արևմտյան կողմից (նկ․՝ Խնկանոս Սանոսյանի)