Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/18

Այս էջը հաստատված է

են ներկայիս կոորդինատներից, որովհետեւ Պտղոմեոսը աշխարհի կոորդինատները հաշվել է փոքր շառավիղ ունեցող գնդի մակերևույթի վրա (նա երկրի շառավիղն ընդունել է 5300 կիլոմետր, երբ նորագույն հաշվարկներով երկրագնդի շառավիղը միջինը 6371 կմ է բեւեռայինը 6356, 777 կմ, հասարակածայինը 6378, 160 կմ)։

Պտղոմեոսի քարտեզում նշված Sedala (Սեդալա) բնակավայրի եւ ժամանակակից Սաթխա գյուղի կոորդինատներից բացի, ճշգրտորեն համընկնում են նա նույն քարտեզում նշված Surta (Տսnta)–Սուրտա (Սունտա) բնակավայրի եւ ժամանակակից Սուլդա գյուղի (Ախալքալաքի շրջան) կոորդինատները (ըստ Պտղոմեոսի 74° 28 երկայնության եւ 43°28 լայնության տեղանք, ըստ ժամանակակից կոորդինատների 43°28 երկայնության եւ 41°15 լայնության տեղանք)։

Ըստ իս, ոչ միայն Ջավախքի հնագույն Sedala (Սեդալա) քաղաքն արդի Սաթխան է, այլեւ Ջավախքի Surta (Sunta)–Սուրտա (Սունտա) քաղաքը ժամանակակից Սուլդա գյուղն է։

Սակայն Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկի» հայ ուսումնասիրողներ Մ. Մ. Խաչատրյանն ու Ս. Տ. Երեմյանը, հավանաբար չիմանալով, որ Ջավախքում կան Սաթխա եւ Սուլդա բնակավայրեր, որոնք իրենց արտասանությամբ շատ են նման Sedala եւ Surta (Sunta) Sedala բնակավայրերին, վերջիններիս տեղերը փնտրել են բոլորովին այլ կոորդինատներում եւ միանգամայն հակառակ կոմերում։

Օրինակ, Մ. Մ. Խաչատրյանը Surta (Sunta) բնակավայրը տեղադրում է ներկայիս Շավշատի տեղում, Սուլդայից մոտ 150 կմ արեւմուտք, իսկ Sedala բնակավայրը տեղադրում է Արդահանում, Սաթխայից 100 կմ դեպի հարավ-արեւմուտք… Իսկ Երեմյանն այս բնակավայրերը տեդադրել է բոլորովին հակառակ ուղղություններում:

(Sunta)-ն տեղադրել է Սուլդայից 30 կմ դեպի հյուսիս-արեւմուտք. Կուր գետի ափին, պատմական Ծունդա (Քաջաց տուն) բնակավայրի տեղում, իսկ Sedala-ն տարել եւ տեղագրել է այնտեղ, ուր Խրամ եւ Մաշավերա գետերը խառնվում են իրար, այսինքն Սաթխայից 100 կմ դեպի հյուսիս-արեւելք…

Ինչպես տեսնում ենք, երկու ուսումնասիրողները Sedala բնակավայրը տեղադրել են իրարից 200 կմ հեռու վայրերում մեկը հարավ-արեւմուտքում, մյուսը հյուսիս-արեւելքում… Հետաքրքիր է, որ նրանք երկուսն էլ քարտեզում նշված Ascura (Ասկուրա)