Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/19

Այս էջը հաստատված է

բնակավայրը նույնությամբ տեղադրում են ժամանակակից Ածկուր կամ Ածղուր բնակավայրի տեղում, որի ժամանակակից կոորդինատներն են 43°11 երկայնության եւ 41°44 լայնության տեղանք, իսկ Ascura–ի պտղոմեոսյան կոորդինատներն են 74°03 երկայնության եւ 44°10 լայնության տեղանք… Նրանք երկուսն էլ քարտեզի Thalina բնակավայրը նույնությամբ տեղադրում են ճիշտ եւ ճիշտ ժամանակակից Թալինի տեղում…

Ս. Երեմյանը Պտղոմեոսի քարտեզում նշված Casala քաղաքը տեղադրում է ժամանակակից Ապարանի ջրամբարի տակ մնացած Քասաղ բնակավայրի տեղում, որի ժամանակակից կոորդինատներն են 44°17 երկայնության եւ 40°40 լայնության տեղանք եւ պտղոմեոսյան Casala–ի կոորդինատները 75°23 երկայնության եւ 43°16 լայնության տեղանք…

Ինչպես տեսանք, վերոհիշյալ հնագույն եւ նոր բնակավայրերի (Ascura-Ածկուր, Thalina–Թալին, Casala–Քասաղ) պտղոմեոսյան եւ ժամանակակից կոորդինատները աննշան տարբերությամբ համընկնում են։

Նաև նույնությամբ համընկնում են այս հնագույն ու ժամանակակից բնակավայրերի և Surta (Sunta)–Սուլդա, Sedala–Սաթխա բնակավայրերի միմյանց նկատմամաբ ունեցած դիրքը եւ պտղոմեոսյան, եւ ժամանակակից քարտեզներում։

Այս ասածս արդեն հաստատվել է աշխարհագրական կոորդինատներով, բայց ավելորդ չեմ համարում դիմելու պարզունակ մեթոդի ևս։ Վերցնենք ուղիղ գիծ անցկացնենք Պտղոմեոսի քարտեզում նշված Ascura և Thalina բնակավայրերի միջեւ, ապա ժամանակակից քարտեզի վրա նշված Ածղուր եւ Թալին բնակավայրերի միջեւ։ Այդ հատվածները երկու դեպքում էլ կանցնեն պտղոմեոսյան Surta (Sunta)֊ի, Sedala–ի, ինչպես եւ ժամանակակից Սաթխայի եւ Սուլդայի արանքով… Այս բնակավայրերը երկու դեպքում էլ կընկնեն հատվածի կենտրոնում։

Կամ եթե նման ուղիղ գիծ անցկացնենք Պտղոմեոսի քարտեզի Ascura եւ Casala բնակավայրերի միջեւ, ապա ուղիղի այդ հատվածը կանցնի Sedala բնակավայրի վրայով եւ վերջինս կընկնի հատվածի ճիշտ կենտրոնում։ Նման ուղիղ գիծ անցկացնենք նաեւ ժամանակակից քարտեզի վրա նշված Ածկուր եւ Քասաղ (Ապարանի ջրամբարի տեղում) բնակավայրերի միջեւ, ապա ժամանակակից Սաթխա գյուղը,