Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/190

Այս էջը հաստատված է

նեցողները մեծ թիվ են կազմում մեր շրջանում։ Նրանցից շատերին ես ճանաչում եմ անձնական շփումից եւ որպես շրջկենտրոնի գրախանութի հաճախորդ։ Նրանք աչքի են ընկնում բծախնդրորեն ու ճաշակով գրքերի ընտրություն կատարելիս, վերցնում են այն, ինչ իրենց իսկապես անհրաժեշտ է որպես գիրք, այլ ոչ թե զարդ։ Դժբախտաբար, դեռեւս քիչ չեն նաեւ այնպիսի մարդիկ, որոնք գիրքը գնում են որպես զարդ կամ կահույքի մասը կազմող չարաբաստիկ գրապահարանները դատարկ չթողնելու միտումով։ Դրա հետեւանքով բազմաթիվ արժեքավոր գրքեր իրենց իսկական հասցեատերերին չեն գտնում։ Նման «վայ-գրքասերները» չարիք են դարձել իսկական գրքասերների համար։ Հավանաբար անհրաժեշտ է գոնե գրքասերների ընկերության սկզբնական կազմակերպությունների շրջանակներում պայքար տանել գրքի նկատմամբ նման սպառողական հոգեբանության դեմ։

ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ՊԱՐՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ
«Արշալույս»
8 մարտի 1983թ.

Ելար սարով գնացիր,

Իջար ձորով գնացիր…

Երգում է շուրջպար մտած աղջիկը։ Նրան ձայնակցում են։ Պատասխանում է տղան պարող տղաների ձայնակցությամբ։

Այդպես պարում էին աշխատանքի վայրում հանգստի պահերին, ժողովրդական եւ սովետական տոնախմբությունների ժամանակ։ Պարում էին աշնան եւ ձմռան ամիսներին գյուղատնտեսական աշխատանքներից հետո։ Հաճախ ծնողնեիը իրենց նորապսակ զավակների պատվին գոմերում եւ այլուր կազմակերպում էին պարահանդեսներ։

Մեծ գյուղերում միաժամանակ մի քանի թաղամասերում «պար էր» հայկական ավանդական շուրջպար։

Հարսանիքներն ավարտվում էին մի քանի ժամ տեւող շուրջպարերի շարանով։ Պարում էին բոլոր ներկաները։ Առանձին անհատներ հազիվ թե հանդգնեին իրենց ցուցադրելու համար շուրջպարը դադարեցնելու պահանջ առաջացրել, մենապար կատարել։