Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/20

Այս էջը հաստատված է

ինչպես հնագույն Sedala–ն, նույնպես կհայտնվի հատվածի ուղիղ կենտրոնում…

Ուրեմն, ինչպես Ածկուր (Սծղուր), Թալին եւ Քասաղ ժամանակակից բնակավայրերի տեղանքը նույնությամբ համընկնում են Կ. Պտղոմեոսի քարտեզում նշված համապատասխան Ascura, Thalina, Casala բնակավայրերի տեղանքի հետ, այնպես էլ Ջավախքի Սաթխա եւ Սուլդա գյուղերի տեղանքը ճշտությամբ համընկնում են Պտղոմեոսի քարտեզում նշված Sedala (Սեդալա), Surta (Sunta)–Սուրտա (Սունտա) բնակավայրերի տեղանքի հետ։ Նշանակում է Ջավախքի ժամանակակից Սաթխա եւ Սուլդա գյուղերը ոչ միայն երկու հազար տարի, որոշ հնչյունական փոփոխությամբ, կրում են նույն անվանումները, այլեւ իրենց երկու հազար տարի առաջվա տեղանքից համարյա չեն հեռացել։ Ի դեպ, ինչպես վերեւում տեսանք, Սաթխան որպես բնակավայր, ավելի վաղ 5-6 հազար տարի առաջ, Կուր-Արաքսյան մշակույթի առաջացման շրջանում է գոյություն ունեցել։ Իսկ թե ինչպես է կոչվել, դեռեւս հայտնի չէ…


ՋԱՎԱԽՔ

քաղաք-գյուղեր

«Հզոր հայրեևիք»

թիվ 20,

11 նոյեմբեր 1998թ.

Գուգարք նահանգը (բդեշխությունը) Մեծ Հայքի ընդարձակ նահանգներից էր։ Այդ հյուսիսում սահմանակցում էր Վիրքին (Վրաստան) Կուր գետով, հյուսիս-արեւմուտքում պատմական Հայաստանի հյուսիսային կուսակալություններից Գոդերձականին, որը 37թ. Հռոմի միջամտությամբ անցել էր Իբերիա-Վիրքին, հյուիս-արեւելքում պատմական Հայաստանի Կամբեջան գավառին, հարավում Տայք եւ Այրարատ նահանգներին, արեւելքում Ուտիք նահանգին։

Գուգարաց աշխարհի գավառներն ինն էին, որոնցից մեկը Ջավախքն է