Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/22

Այս էջը հաստատված է

բնակվում են մոտ 100 բնակավայրերում։ Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկի» հիման վրա կազմված «Ասիայի երրորդ քարտեզում» (Asia tabula tertia) նշված Մեծ Հայքի 86 բնակավայրերի թվում 6-ը բաժին է ընկնում Գուգարք նահանգին, որոնցից 2-ը Ջավախքին։ Գուգարքի այդ վեց բնակավայրերից (քաղաքներից), որոնց տարիքը, ըստ քարտեզի, 2000 տարուց ավել է (քարտեզը վերագրվում է Ք.ծ.ա. 1-ին դարին), երկուսն էլ Տedala-ն (Սեդալա, Սեդաղա-Սաթխա, Ջավախքի ժաանակակից Սաթխա գյուղի տեղում և (Սուրտա-Սունտա, Սուլդա, Ջավախքի ժամանակակից Սուլդա գյուղի տեղում) են։

ՍԱԹԽԱ

Գյուղը նշված է Պտղոմեոսի քարտեզում որպես քաղաք Sedala ձեւով։ «Սեդալան» հայերեն հնչել է «Սեդաղա»։ Ըստ հայ լեզվաբանների՝ «դ»–ի նախնական հնչման ձեւը հետքմական «լ»–ն էր։ Բոլոր տառադարձությունների մեջ էլ հայերեն «ղ»–ն համապատասխանում է օտար ազգերի

Սաթխա գյուղը եւ բերդը (ձախ մասի վերեւում) արեւմտյան կողմից