Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/27

Այս էջը հաստատված է

Սուրբ Նունեի ջանքերով քրիստոնեությունը Վրաստանամ Սիրիան թագավորը 337 թ. հռչակում է պետական կրոն։

11-րդ դարի սկզբներին Փոկա գյուդի մոտով էր անցնում «Մեծ Հայք եւ Իվերիա» բյուգանդական թեմի հյուսիսային սահմանը: 1047թ. Լիպարիտ զորավարը, գնալով վրաց Բագրատ թագավորի դեմ, որը գտնվում էր Ջավախքի Ղրտիլա (Էխտիլա) գյուղում, ճանապարհին պաշարեց Փոկա (վրաց Փոկանի) գյուղը…


ԳԱՆՁԱ

«Հզոր հայրենիք»

թիվ 22,

25 նոյեմբեր 1998

Գանձան գտնվում է Փարվանա գետի ձախ ափին, Նինոծմինդայից (Բոգդանովկա) 18 կմ հյուսիս-արեւելք։ Այն Ջավախքի խոշոր գյուղերից է, որտեղ այժմ ապրում է 4 հազար մարդ, գործում են 2 միջնակարգ դպրոցներ։ Ի դեպ, Գանձայում, ըստ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» առաջին դպրոցը բացվել է 19– րդ դարի 60-ական թվականներին, իսկ ըստ Ե. Լալայանի պետական դպրոց բացվել է 1881թ.։

Գանձայում են ծնվել Վահան Տերյանը, գյուղագիր Ջավախեցին, գրականագետ Կ. Գրիգորյանը…

Տասնյակ գանձացիներ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Արցախյան համազգային շարժմանը։ Նրանցից յոթը, քաջաբար մարտնչելով, նահատակվել են, եւ նրանց աճյուններն այսօր հանգչում են հայրենի Գանձայում։

Գանձայի բնակչության վերջին եւ հոծ շերտը եկել է 1830 թ. Էրզրումից (մեծամասնությունը). Կարսից, Արդահանից եւ Սալմաստից: Գաղթականները Գանձայում հանդիպել են բնիկների, որոնք Անիից էին։ Այս կապակցությամբ գրականագետ Ս. Սուքիասյանն իր «Վահան Տերյանը հայրենի Ջավախքում» հուշագրության մեջ գրում է. «…Այստեղ