(Գանձայում - Ա.Ս.) նրանք հին բնակվողների են տեսել Անիից գաղթած հայերին, որոնցից և ստացել են եկվոր կոչումը»։ Անեցիների շերտը տեղի հայ բնակչությունը, համալրել է, ամենայն հավանականությամբ, 14-րդ դարի 60-ական թվականներից ոչ ուշ (շուտ՝ հնարավոր է), որովհետեւ Անի քաղաքը վերջնականապես ոչնչացվել է թաթարական ցեղերի կողմից, 1360-ականների սկզբին։
Անեցի հայերը, գալով Գանձա, իրենց մեջ ձուլել էին տեղի հայերին։ Գյուղում այժմ խոսում են Կարնո բարբառով։
Գանձայի գոյությունը, որպես բնակավայրի, կարելի է հաշվել հազարամյակներով։ Այդ վկայում են գյուղի մոտ եղած պատմական հուշարձանները։ Գետի աջ ափին, գետից մոտ 300-400մ հեռավորության վրա կանգնեցված է վիշապ-կոթող, որի բարձրությունը մոտ 5, իսկ լայնություն 1,27 մ է։ Պատրաստված է որձաքարից և պատահական չէ, որ այն խաչքարի վերաքանդակելու փորձն անցել է ապարդյուն։ (Կոթողի հետևի մասում կատարված աշխատանքի հետքերը պահպանված են)։ Ըստ Ն. Մառի, վիշապ-կոթողները քանդակված են Ք.ա. 4-5