Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/30

Այս էջը հաստատված է

Հետաքրքիր է նաեւ հետեւյալ փաստը. 1918 թվականի մայիսի 1-ին Գանձայում տեղի են ունեցել Անդրկովկասյան սեյմի կառավարության կողմից նախաձեռնված Թիֆլիսի նահանգի քրիստոնյաների եւ մահմեդականների միջել հաշտության բանակցությունները։


ԱԾԿՈՒՐ

ASCURA (ԱՍԿՈՒՐԱ)


Այս բերդաքաղաքի անվանումը դարերի ընթացքում բազմիցս ենթարկվելով հնչյունափոխության, հնչել է նաեւ Ածղոր, Ազղոր, Ասկուրեթ, Սակուրեթ, Ածխուերի, և այլ ձեւերով։ Այն գտնվում է Ախալցիխե քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արեւելք, Ախալցիխե-Բորժոմի ճանապարհի աջ կողմում։ Բերդաքաղաքը հավանաբար կառուցվել է Ք. ա. I հազարամյակի սկզբներին (թերեւս Արարատյան (Վանի) թագավորության ժամանակաշրջանում), Կուր գետի աջ ափին, թերակղզի հիշեցնող բարձր ժայռի կատարին, ծովի մակերեւույթից 900 մ, բարձրության վրա։

Ածկուրը Կղավդիոս Պտղոմեոսի քարտեզում (Asia Tabula tertia) նշված է Ascura ձևով, որպես Մեծ Հայքի 86 եւ Գուգարաց (Գոգարենե) աշխարհի 6 բնակավայրերից (քաղաքներից) մեկը։ Եվ Մ. Մ. Խաչատրյանը, եւ Ս. Տ. Երեմյանը Ասկուրա բնակավայրը նույնությամբ տեղադրել են ժամանակակից Ածկուր բնակավայրի տեղում։

Այն եղել է Մեծ Հայքի խիստ կարեւոր պաշտպանական կառույցը Թռեղքի լեռնաշղթայի հյուսիս-արեւմտյան ստորոտներին, որտեղից ոչ շատ հեռու մոտ 10 կմ դեպի հյուսիս-արեւելք, Կուր գետի աջ ափին գտնվող, մինչեւ այժմ գոյության ունեցող Դուռն գյուղի մոտով անցնում էր Մեծ Հայքի հյուսիս-արեւմտյան, Վիրք-Քարթլիից բաժանող սահմանը։ Ի դեպ. Դուռն գյուղն այժմ վրացերեն «Դվիրի» ձեւով է կոչվում։ Ըստ Ն. Բերձենիշվիլու կարծիքի այն ծագում է հայերեն «Դուռն» բառից։ «Դուռն» տեղանունը շատ է տարածված պատմական Հայաստանի