Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/34

Այս էջը հաստատված է

Շրջանի գյուղերի 61-ից 24-ը բոլորովին անմարդաբնակ են, իսկ բազմաթիվ գյուղեր սակավամարդ են 2-3 հարկատու, այսինքն 50-75 բնակիչ։ 37 բնակավայրերում (այդ թվում եւ Ածկուրը) հարկատուները 435-ն են. ընդհանուր բնակչությունը 10875 մարդ։

Թուրքական տիրապետության շրջանում քաղկեդոնական հայերի եւ վրացիների նկատմամբ բռնի մահմեդականացման քաղաքականության հետեւանքով հազարավոր հայեր եւ վրացիներ Ախալցխայից, ինչպես եւ Ածկուրի շրջանից գաղթեցին Իմերեթիա եւ Քարթլի։ Բազմաթիվ քաղկեդոնիկ հայեր էլ տեղական վրացիների նման ընդունեցին մահմեդականություն եւ թուրքացան, զգալի մասն էլ վրացացավ, իսկ ոմանք էլ ընդունելով կաթոլիկություն դարձալ վրացացան։ Այնուամենայնիվ, վրաց պատմիչ եւ աշխարհագրագետ Վախուշտիի վկայությամբ 18-րդ., I կեսին «Ածղուրը քաղաք է եւ մեծաշեն բերդ, որի բնակիչներն են մեսխեր, հայեր եւ հրեա վաճառականները, իսկ իշխողները մահմեդականներ են...»

Երբ 1828-ին ռուսները գրավեցին Ախալցխան, Ածկուրի շրջանին Ախալցխայի գավառի կազմում առանձին վիճակի կարգավիճակ տրվեց։ 1830-ին Ածկուրի հայ բնակչությունը եւս համալրվեց Էրզրումից գաղթած հայերի նոր շերտով։

1873 թ. ըստ Կովկասյան Հնագրագիտական Հանձնաժողովի վավերագրերի (տես. Акты Кавказской Археографической Комиссии, т.5), «Ածխուրը կազմված է 178 ընտանիք հայերից, հրեաներից եւ սուննի հավատի վրացիներից...»:

1893 թ. տվյալներով Ածկուրի բնակիչների թիվը կազմում էր 1577 մարդ, որոնցից 305-ը հայեր էին, մյուսները թուրքեր, վրացիներ եւ այլք։ Իսկ Ածկուրի ամբողջ վիճակում կար 1709 ընտանիք, 14303 բնակիչ։ Հայերի թիվը 178 ընտանիք, 1810 բնակիչ։

1907 թ. Ածկուրում բնակվում էր 3531 մարդ թուրքեր եւ հայեր։ 1983 թ. գյուղն ուներ 537 ընտանիք, 1960 բնակիչ հայեր եւ վրացիներ։ Հայերը վրացական դպրոց են հաճախում։

Ածկուրում եղել է Տիրամոր ուխտավայրը, որին ուխտի գալով Բյուզանդիայի Հերակլ կայսրը, քանդել է տալիս հին եկեղեցին եւ կառուցում է նոր հոյակապ եկեղեցի։ 13-րդ դարի վերջին այն ուժեղ երկրաշարժից ավերվել է։

Հայկական Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, որի մասին հիշատակումներ կան 1830-ականներից սկսած, բայց, ինչպես ճիշտ է նկատել Ս.