Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/37

Այս էջը հաստատված է

ղում է եղել։ Սակուդրիան 1595 թ. ունեցել է 6 հարկատու եւ 150 բնակիչ։ Հարկատուներից ոմանց անունները հայկական են (Բայանդուր, Գագիկ), ոմանցն էլ՝ վրացական։ Իմ կարծիքով, այս խառը բնակչություն ունեցող գյուղը 7-րդ դարի սկզբների վրաց հոգևոր մեծ գործիչ, կաթողիկոս Կյուրիոն Սկուտրեցու գյուղն է։ Զարմանալիորեն 1000 տարվա ընթացքում համարյա գյուղի անվանումը պահպանվել է 7-րդ դարի «Սկուտրա» անվանումը 16-րդ դարում աննշան հնչյունափոխությամբ դարձել է «Սակուդրիա»։ Հայտնի էր, որ Կյուրիոնը Ջավախքից էր, սակայն նրա գյուղը ուսումնասիրողներին հայտնի չէր։ Նրանցից Լևոն Մելիքսեթ-Բեկը ենթադրում էր, որ Կյուրիոնի գյուղը Ջավախքի արդի Կոտելիա վրացական գյուղն է։ Սակայն, երբ մենք այս երկու բոլորովին տարբեր անվանումները («Սկուտրա» և «Կոտելիա») համադրում ենք, տեսնում ենք, որ դրանք ոչ մի ընդհանրություն չունեն…

Հավանաբար Կյուրիոնին հայ-վրացական բնակչություն ունեցող գյուղում ծնված լինելու հանգամանքն է նպաստել Դվինում հաջողությամբ հայերենով հոգևոր կրթություն ստանալուն։ Նախքան հայրենիք վերադառնալը նա հինգ տարի ծառայել է Դվինում որպես վանական։ Վերադառնալուց հետո Հայոց կաթողիկոսի երաշխավորությամբ Կյուրիոնն ընտրվում է Վրաստանի կաթողիկոս եւ 608 թ. վրաց եկեղեցին անջատելով Հայ եկեղեցուց դուրս է բերում նրա ազդեցությունից, որ կար մոտ 300 տարի։

ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ (ԿՈՆԴՈՒՐԱ, պաշտ.՝ ԳՈՆԴՐԻՈ)

Գտնվում է Խանչալի լճի հս-արմ, կողմում, Նինոծմինդա քաղաքից մոտ 9 կմ հս-արմ, հարթավայրում։ Գյուղի բնակչությունը 1969 թ. 1500 շունչ էր։ Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից, 1830 թ-ին։ Խոսում են Կարնո բարբառով։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց։ Ունի մեկ թաղակապ եկեղեցի կառուցված 1869-ին։

ՓՈՔՐ ԳՈՆԴՈՒՐԱ (ԿՈՆԴՈՒՐԱ պաշտ.՝ ԳՈՆԴՐԻՈ)

Գտնվում է Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջանում, կենտրոնից մոտ 11 կմ հս-արմ, հարթավայրում, Մեծ Գոնդուրայից 2 կմ հեռավորության վրա։ 1969 էվականին ուներ մոտ 800 բնակիչ, որոնց նախնիները եկել են հիմնականում Էրզրումի նահանգից 1830 թվականին։ Խոսում են Կարնո բարբառով։ Ունեն միջնակարգ դպրոց և եկեղեցի։